Նորություններ
-
04.10.2022 Պաշտոնապես մեկնարկել է «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագիրը
ԵՄ Թվինինգ ծրագրի ընդհանուր նպատակն է խթանել Հայաստանի պետական հատվածում բարեվարքության տարածումը և կոռուպցիայի կանխարգելումը։
-
03.10.2022 Ինչպես մասնակցել դրամաշնորհային ծրագրերի. վերապատրաստման դասընթաց` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցների մասնակցությամբ
Դասընթացի մասնակիցները բանախոս Տաթևիկ Ավետիսյանի օգնությամբ ծանոթացել են ԵՄ-ի դրամաշնորհներին մասնակցելու գործընթացին, գրելու կարգին, դրամաշնորհների պահանջներին և դրանց տեսակներին։
-
30.09.2022 Կոռուպցիայի կանխարգելման թեմայով հանրային իրազեկման արշավներ՝ մանկավարժների և դպրոցահասակ երեխաների ծնողների շրջանում
Հանդիպման մասնակիցները, ցուցաբերելով բարձր ակտիվություն, խրախուսել են համանման քննարկումները և պատրաստակամություն հայտնել՝ կրթության կազմակերպման ընթացում վերանայելու դասընթացի բովանդակությունն ու շեշտադրումները:
-
29.09.2022 ԿԿՀ-ն մեկնարկել է մարզային այցերը․ առաջինը ՀՀ Կոտայքի մարզն է
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ և ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կազմակերպում են դասընթացներ մարզպետարանների գլխավոր քարտուղարների (տեղակալների), իրավաբանական, մարդկային ռեսուրսների կառավարման, ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարների, բարեվարքության կազմակերպիչների, ինչպես նաև համայնքապետարանների գլխավոր քարտուղարների, իրավաբանական, կադրերի կառավարման, ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
-
22.09.2022 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը կքննարկվի շահագրգիրռ կառույցների հետ
Օրենսդրական գործընթացին հանրային մասնակցության և դրա թափանցիկության տեսանկյունից մեծապես կարևորվում է նախագծերի փաթեթում տեղ գտած հարցերի շուրջ մասնագիտական քննարկումների իրականացումը:
-
13.09.2022 Հիշեցում Հայաստանի Հանրապետության կուսակցություններին
Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է Հաշվետվությունը, իսկ պարտադիր աուդիտի ենթակա կուսակցությունների դեպքում՝ նաև աուդիտորական եզրակացությունները հրապարակել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am) մինչև 2022 թվականի սեպտեմբերի 15-ը, որից հետո՝ եռօրյա ժամկետում Հաշվետվությունը՝ դրա հրապարակման փաստը հավաստող ապացույցի հետ միաժամանակ ներկայացնել Հանձնաժողով։
-
08.09.2022 Կուսակցությունները տարեկան հաշվետվություններն ու հայտարարագրերը պետք է ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով. Առաջին ալիքի անդրադարձը
Հանձնաժողովը կուսակցությունների ղեկավար մարմնի անդամներին հորդորում է կատարել օրենքի պահանջը և ներկայացնել հայտարարագրերը, միաժամանակ՝ պատրաստել կուսակցությունների 2021 թվականի տարեկան հաշվետվությունները։
-
06.09.2022 ԿԿՀ աշխատակիցները տեսակապի միջոցով մասնակցել են «Կոռուպցիայի ազդարարներն Ուկրաինայում. հաջողություններն ու մարտահրավերները» խորագրով համաժողովին
Սեպտեմբերի 2-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցները տեսակապի միջոցով մասնակցել են «Կոռուպցիայի ազդարարներն Ուկրաինայում. հաջողություններն ու մարտահրավերները» խորագրով համաժողովին։
-
31.08.2022 Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրանդ Վենարը հրաժեշտի հանդիպում է ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում
Բարեվարքության համար պայքարը երբեք չի դադարում և կարող է հաջողությամբ պսակվել միայն շատ մոտիվացված և նոր թիմերի շնորհիվ։
-
23.08.2022 Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները հասանելի է անգլերենով
Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններն անգլերենով հասանելի դարձնելու գործում Հանձնաժողովին աջակցել է Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակը։
-
19.08.2022 Մարդկային ռեսուրսների կառավարումը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում
Այս պահին Հանձնաժողովում ունենք 14 հաստիքային միավոր պաշտոնների համալրման խնդիր, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետի:
-
18.08.2022 ԵՄ Թվիննինգ ծրագրի պաշտոնական մեկնարկից առաջ քննարկվել ու նախանշվել են որոշ ուղղություններ
Հանդիպումների ընթացքում կատարվել է կրթական շրջանակի ճշգրտում, բարեվարքության պատասխանատուների կարիքների գնահատման, քննարկվել է Հանձնաժողովի հաղորդակցման ռազմավարության և առնվազն տարեկան մեկ պլանի մշակման, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար առաջարկվող սեմինարների անցկացման հնարվորությունները։