Նորություններ
-
02.06.2023 Միջազգային փորձագետների կողմից մշակված հակակոռուպցիոն կրթական նյութերի՝ բովանդակային և ինստիտուցիոնալ առումով տեղայնացման հնարավորությունները հանրակրթության ոլորտում
Մայիսի 1-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղի ունեցավ «Կոռուպցիայի վերաբերյալ իրազեկվածությունը և վերջինիս կանխարգելումը հանրակրթության միջոցով» խորագրով աշխատաժողովի ամփոփումը, որը ենթադրում էր նաև միջազգային փորձագետների կողմից հանրակրթության ոլորտի համար մշակված նյութերի՝ հայկական միջավայրի համար տեղայնացման հնարավորությունները: Հանդիպմանը ներկա էին Հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները, ԵՄ Թվինինգ ծրագրի փորձագետները, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, «Փրոջեքթ Հարմոնի» ընկերության հայաստանյան գրասենյակի, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներ, վերապատրաստողներ:
-
02.06.2023 «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ (այսուհետ՝ Հանձնաժողով), կարևորելով հակակոռուպցիոն կրթական ծրագրերի ներդրումը և հակակոռուպցիոն իրազեկվածության բարձրացումը՝ մայիսի 31-ին ԵՄ Թվինինգ «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ծրագրի բաղադրիչ 1-ի 1.2 ենթաբաղադրիչի շրջանակներում կազմակերպել է «Կոռուպցիայի վերաբերյալ իրազեկվածությունը և վերջինիս կանխարգելումը հանրակրթության միջոցով» խորագրով աշխատաժողով: Աշխատաժողովի նպատակն էր նույն բաղադրիչի նախորդ առաքելությունների արդյունքում հակակոռուպցիոն կրթության բովանդակության և դասավանդման մեթոդների վերաբերյալ ուսուցիչների և վերապատրաստողների համար մշակված նյութերի գործնական փորձարկումը, դրանց վերաբերյալ մասնակիցներից հետադարձ կապի ստացումը և դրան հաջորդող աշխատանքների միջոցով տեղայնացումը:
-
31.05.2023 Քննարկում
Մասնակցում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Նարինե Ավետիսյանը
-
31.05.2023 «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» հակակոռուպցիոն կրթական ծրագիր
Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցի աշակերտները Մայիսի 30-ին հյուրընկալվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» երիտասարդական կրթական ծրագրի շրջանակներում:
-
30.05.2023 Պրակտիկայի անցկացում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում
Հայաստանում Եվրոպական քոլեջ հիմնադրամի կառավարում 3-րդ կուրսի և գործավարություն՝ լեզվի խորացված իմացությամբ 4-րդ կուրսի ուսանողները 2023 թվականի մայիսի 11-ից մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում իրենց մասնագիտական և կառավարչական պրակտիկան էին անցկացնում ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում:
-
30.05.2023 Գաղտնաբառի հարցում
Բոլոր այն հայտարարատուները, ովքեր չեն ստացել համակարգ մուտք գործելու համար օգտանուն և գաղտնաբառ կամ ում չի հաջողվում ստացված տվյալներով մուտք գործել հայտարարագրման էլեկտրոնային համակարգ, խնդրում ենք իրենց տվյալները լրացնել սույն հղումով ներկայացված ձևաթղթում՝ https://bit.ly/42jZaC0 :
-
30.05.2023 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ուղղված հարցմանն ի պատասխան
Հաշվի առնելով «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական ՀԿ infocom.am լրատվական կայքի և նույն լրատվական կայքի լրագրող Մկրտիչ Կարապետյանի կրկնվող վարքագիծը, այն է՝ ներկայացված փաստերը վերարտադրվում են դրանք խեղաթյուրելով, մոլորեցնելով ընթերցողին, ձևավորելով պատրանք հաղորդվող տեղեկատվության անաչառության, ճշգրտության վերաբերյալ, այսուհետ նույն լրատվական կայքից և վերջինիս լրագրողներից ստացվող հարցումներին պատասխան տրվելու է բացառապես հրապարակային կարգով:
-
29.05.2023 ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ ԵՎ ԿՈՌՈւՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈւՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՈԼՈՐՏՈւՄ. EU TWINNING
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ԵՄ փորձագետներ Սվեն Իվենսի և Թորստեն Փիթերսի մասնակցությամբ տեղի է ունեցել «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի Բաղադրիչ 1-ի 1.2 ենթաբաղադրիչի շրջանակում մայիսի 29-ից հունսի 2-ը նախատեսված առաքելության գործողությունների քննարկումը։
-
29.05.2023 Ընտանիքի անդամների տվյալները լրացնելու վերաբերյալ
Ի գիտություն հայտարարատու պաշտոնատար անձանց՝ Հանձնաժողովը վերստին հիշեցնում է, որ ընտանիքի անդամների վերաբերյալ կարգավորումները գտնվում են պաշտոնատար անձանց տիրույթում։
-
29.05.2023 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մայիսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ
Կարևորելով հակակոռուպցիոն կրթության և հակակոռուպցիոն միջավայրի ստեղծման գործընթացում ծնողների դերը, մայիսի 22-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցների կողմից իրականացվել է իրազեկման դասընթաց՝ դպրոցի ծնողական խորհրդի անդամների մասնակցությամբ՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում:
-
26.05.2023 Ծանուցում
Հարգելի հայտարարատուներ, Հանձնաժողովը տեղեկացնում է, որ հայտարարագրման էլեկտրոնային համակարգի «Ուղեցույցներ» բաժնում հասանելի են հայտարարագրերի լրացման տեխնիկական և բովանդակային ուղեցույցները, ինչպես նաև «Օգնություն» բաժինը, որը հնարավորություն է տալիս կապ հաստատել Հանձնաժողովի հետ:
-
26.05.2023 «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» հակակոռուպցիոն կրթական ծրագիր. Փոփոխություն կերտողները
Մայիսի 25-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» երիտասարդական կրթական ծրագրի շրջանակներում այս անգամ հյուրընկալել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի 7 աշակերտների, ովքեր Հանձնաժողովի աշխատակիցների հետ դպրոցում հանդիպելուց հետո ցանկություն են հայտնել նաև այցելել Հանձնաժողով: