Հայկուհի Հարությունյան
Հանձնաժողովի նախկին նախագահ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1998-2003թթ. Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ, մասնագիտացումը՝ Պատմություն և իրավագիտություն,
2004-2006թթ. Մխիթար-Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարան, իրավաբանության բակալավր,
2011-2012թթ. ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի մագիստրատուրա, առաջնորդության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ոլորտում:
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ
2018թ. - Դրափեր Հիլս ծրագիր. ժողովրդավարություն, զարգացում և իրավունքի գերակայություն, ԱՄՆ Սթենֆորդի համալսարան,
2014-2015թթ. - Քաղաքական դասընթացների Երևանյան դպրոց,
2011-2012թթ. - Հյուբերթ Համֆրի առաջնորդության ծրագիր, ԱՄՆ Մինեսոթա համալսարան:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
2019թ․ նոյեմբերից մինչև 2023թ. նոյեմբեր - Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ,
2019թ. - Ազգային ժողովրդավարության ինստիտուտ, «ԱՄՆ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ծրագրի ղեկավար, ավագ իրավական փորձագետ,
2018-2019թթ. - «Բաց Հասարակության հիմնադրամներ Հայաստան» կազմակերպության արդադարադատության փորձագետ,
2017-2019թթ. - IBF International Consulting Եվրոպական Միության մարդու իրավունքների փորձագետ,
2013-2019թթ. - «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ,
2016-2017թթ. - Միջազգային հանրային կառավարում (Լոնդոն) ԵՄ, արդարադատության փորձագետ,
2016թ. - ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի փորձագետ,
2015թ. - Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական հսկողության կենտրոնի ազգային փորձագետ (DCAF, Ժնև),
2015թ. - Եվրոպայի Խորհրդի և Եվրոպական Միության ազգային փորձագետ,
2013թ. - ԵԱՀԿ Երևանայն գրասենյակի իրավական փորձագետ,
2004-2011թթ. - Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլերայի Վանաձորի գրասենյակի իրավական բաժնի համակարգող:
2019թ. - Մարդու իրավունքների համընդհանուր մրցանակաբաշխություն, «Արդարադատության հասանելիություն»,
2016թ. - «Ոսկե Բանալի» տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ և լավագույնս օգտագործող:
ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ
2010-2019թթ. - ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան,
2014-2017թթ. - ՀՀ արդարադատությանը նախարարությանը կից հանրային խորհրդի անդամ,
2015-2019թթ. - ԵԱՀԿ քաղաքացիական հասարակության Քաղաքացիական հանդուրժողականության պլատֆորմ,
2016-2018թթ. - ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ,
2016-2019թթ. - Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի, առաջին աշխատանքային խմբի՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդյունավետ կառավարում և կայունություն համակարգող,
2016-2019թթ. - Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորում, ղեկավար կոմիտեի անդամ,
2018-2019թթ. - Արդյունավետ զարգացման համագործակցության գլոբալ գործընկերություն, տեղական ներկայացուցիչ,
Տիրապետում է hայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին:
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած չէ
ԱՄՍԱԹԻՎ, ՏԱՐԵԹԻՎ, ԾՆՆԴԱՎԱՅՐ
08 սեպտեմբերի 1981 թ., ք. Վանաձոր
Արամայիս Փաշինյան
Հանձնաժողովի անդամ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1995-2000թթ․ Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), մասնագիտացումը՝ Հաշվապահական հաշվառում և աուդիտ:
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ
2009-2019 թթ. Հարկային և բիզնես օրենսդրության, գործարար էթիկայի և այլ թեմաներով շարունակական մասնագիտական զարգացման դասընթացներ և սեմինարներ, ՖՀՄՍ:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
2019թ․ նոյեմբերից - Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ,
2018-2019թթ․ - «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գլխավոր հաշվապահ, այնուհետև՝ ֆինանսական ղեկավար,
2009-2018թթ․ - «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ ավագ աուդիտոր, հարկային մասնագետ,
2016-2017թթ․ - Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) «Հայաստանում արտաքին աուդիտի համակարգի անկախության, արդյունավետության և թափանցիկության հզորացում» ծրագրի շրջանակներում ՀՀ վերահսկիչ պալատի կողմից իրականացվող ֆինանսական և համապատասխանության պիլոտային աուդիտի անկախ փորձագետ,
2008-2019թթ․ - «Քայլ առ Քայլ» բարեգործական հիմնադրամի ֆինանսական ղեկավար,
2007-2008թթ․ - «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի գլխավոր հաշվապահ,
2002-2007 թթ․ - «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի գանձապահ-ֆինանսական մասնագետ:
ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ
Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի լիիրավ անդամ է, տիրապետում է hայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին,
2000-2002 թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում:
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի 2 որդի
ԱՄՍԱԹԻՎ, ՏԱՐԵԹԻՎ, ԾՆՆԴԱՎԱՅՐ
14 հուլիսի 1978 թ., ք. Իջևան
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԸ
Որպես Հանձնաժողովի անդամ՝ համակարգում է Հայտարարագրերի վերլուծության վարչության գործունեությունը:
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Հեռախոս՝ (+37412) 777 730, էլ. փոստ՝ ap.cpcarmenia@gmail.com
Լիլիթ Ալեքսանյան
Հանձնաժողովի անդամ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2007-2011թթ. «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամ (ՀՖՀՀ), ՀՖՀՀ և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի «Տնտեսագիտություն» մասնագիտության բակալավրի դիպլոմ, մասնագիտացումը՝ «Կառավարում»,
2011-2013թթ. Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, «Ֆինանսների» մագիստրոսի կոչում, մասնագիտացումը՝ «Բանկային գործ»:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
2019թ. նոյեմբերից - Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ,
2018-2019թթ. - «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ՄԲԾ դեպարտամենտի Բիզնեսի ռիսկային գործառույթների վարչության ղեկավար,
2018թ. - «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ՄԲԾ դեպարտամենտի Ռիսկային պորտֆելի մենեջեր,
2017թ. - «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի Մանրածախ բանկային ծառայություններ (ՄԲԾ) դեպարտամենտի Բիզնեսի վերահսկման վարչության գլխավոր մասնագետ,
2013-2017թթ. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ մասնաճյուղի գործառնությունների համակարգող,
2010-2013թթ. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ հաճախորդների սպասարկման մասնագետ:
ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին:
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է:
ԱՄՍԱԹԻՎ, ՏԱՐԵԹԻՎ, ԾՆՆԴԱՎԱՅՐ
14 հոկտեմբերի, 1991թ., ք. Սևան:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԸ
Որպես հանձաժողովի անդամ՝ համակարգում է Հանրային ծառայողների վարքագծի վերահսկման և Մեթոդական աջակցության վարչությունների գործունեությունը:
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Հեռախոս՝ (+37412) 777 720, էլ. փոստ՝ la.cpcarmenia@gmail.com
Մարիամ Գալստյան
Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2006-2010թթ․ «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամ (ՀՖՀՀ), ստացել է ՀՖՀՀ և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտությամբ բակալավրի դիպլոմ, մասնագիտացումը՝ «Իրավագիտություն»,
2010-2012թթ. «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամ (ՀՖՀՀ), ստացել է ՀՖՀՀ և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի «Միջազգային գործարար իրավունք» մասնագիտացմամբ դիպլոմ, իրավագիտության մագիստրոսի աստիճան,
2016թ. ավարտել է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցի «Հանրային քաղաքականություն և հանրային կառավարում» ծրագիրը:
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ
2017թ. «Սինգապուրյան հակակոռուպցիոն ռազմավարություններ» խորագրով դասընթաց, Սինգապուրյան համագործակցության ծրագիր, Սինգապուրի քաղաքացիական ծառայության քոլեջ,
2017-2018թթ. վերապատրաստումներ ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի իրականացման մեխանիզմի 2-րդ փուլի վերանայման շրջանակներում,
2019թ. հակակոռուպցիոն մասնագետների համար նախատեսված վերապատրաստման ծրագիր, Կորեայի հակակոռուպցիոն և քաղաքացիական հարցերով հանձնաժողով,
2019թ. «Բարձր մակարդակի կոռուպցիայի հետաքննություն, նախաքննություն, հետապնդում և դատաքննություն», «Քրեական արդարադատությունն ընդդեմ կոռուպցիայի» խորագրերով վերապատրաստման ծրագրեր, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն, ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի Ասիայի և հեռավոր արևելքի ինստիտուտ, Ճապոնիա (Տոկիո, Կյոտո, Հիրոշիմա, Օսակա):
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2021թ․ սեպտեմբերից - Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ,
2020-2021թթ. – ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ,
2016-2020թթ. ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ,
2014-2016թթ. – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի օգնական,
2011-2014թթ. – ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի իրավական հարցերով օգնական,
2021թ. ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս,
2017-2018թթ. «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոս:
ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ
2018 թվականից - Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (GRECO) Հայաստանյան պատվիրակության անդամ,
2017 թվականից - Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Ստամբուլյան գործողությունների ծրագրի հակակոռուպցիոն ցանցում Հայաստանյան կոնտակտային անձն է,
2017 թվականից - Բաց կառավարման գործընկերության Հայաստանյան երրորդ գործողությունների ծրագրի աշխատանքները կանոնակարգող աշխատանքային խմբի անդամ է,
2016 թվականից - ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի իրականացման մեխանիզմի 2-րդ փուլի վերանայման շրջանակներում ազգային կոնտակտային անձն է, կառավարական փորձագետ,
2014-2015թթ. ՀՀ Նախագահի 2004 թվականի հունիսի 1-ի ՆՀ-100-Ն հրամանագիրը վերանայելու, հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծ մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի քարտուղար,
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին:
ԱՄՍԱԹԻՎ, ՏԱՐԵԹԻՎ, ԾՆՆԴԱՎԱՅՐ
3 օգոստոսի, 1989 թ., ք Երևան
Ամուսնացած չէ:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԸ
Որպես հանձաժողովի անդամ՝ համակարգում է Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչության գործունեությունը:
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Հեռախոս՝ (+37412) 777 730, էլ. փոստ՝ mariam.galstyan@cpcarmenia.am
Նարեկ Համբարձումյան
Հանձնաժողովի նախկին անդամ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2000-2004թթ․ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ,
2006-2008թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա՝ քրեաիրավական մասնագիտացմամբ։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
2019թ․ նոյեմբերից մինչև 2023թ. նոյեմբեր - Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ,
2014-2018թթ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ,
2013-2014թթ․ - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ավագ քննիչ,
2009-2013թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչ, ապա ավագ քննիչ։
ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ
2004-2006թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում։
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի երկու որդի։
ԱՄՍԱԹԻՎ, ՏԱՐԵԹԻՎ, ԾՆՆԴԱՎԱՅՐ
05 մարտի 1984թ․, ք Աբովյան
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԸ
Որպես հանձաժողովի անդամ՝ համակարգում է Վարույթների և իրավական ապահովման վարչության գործունեությունը: