Haykuhi Harutyunyan
Commission chairman

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբան և փորձագետ, ով 2013 թվականից զբաղեցնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Նախագահի պաշտոնը:
Ունի տեղական, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ ավելի քան 14 տարվա մասնագիտական աշխատանքային գործունեություն, ինչը ներառում է իրավունքի գերակայության, արդարադատության և մարդու իրավունքների ոլորտներում քաղաքականության փաստաթղթերի մշակման, համապարփակ գնահատումների և վերլուծությունների, բարեփոխումների ծրագրերի նախագծման փորձառություն:
Որպես ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հ. Հարությունյանը հիմնականում զբաղվել է մարդու իրավունքների ռազմավարական դատավարություններով, ներառյալ քաղաքական հայացքների հիմքով քրեական հետապնդումները, հավաքների ժամանակ մարդու իրավունքների մասսայական խախտումների գործերը:
Հ. Հարությունյանն ավարտել է ԱՄՆ Մինեսոտա նահանգի Իրավունքի դպրոցի մագիստրատուրան՝ «Առաջնորդություն, մարդու իրավունքներ և իրավունքի գերակայություն» ուղղվածությամբ:
Հ. Հարությունյանը հանդիսանում է 2010-2011 Հյուբերտ Համֆրի ծրագրի և 2018 թվականի Ստենֆորդի համալսարանի «Ժողովրդավարության, զարգացման և իրավունքի գերակայության» ծրագրի շրջանավարտ:
2019 թ-ին Հ. Հարությունյանը արժանացել է «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2018» մրցանակին՝ «Արդարադատության մատչելիություն» անվանակարգում:
2016-2019թթ. Հ. Հարությունյանը հանդիսացել է «Արևելյան գործընկերություն» քաղաքացիական հասարակության ֆորումի 1-ին աշխատանքային խմբի համակարգող և ղեկավար կոմիտեի անդամ:
2003-2011թթ Հ. Հարությունյանն աշխատել է Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում:
Aramayis Pashinyan
Commission member

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր`
1978 թվականի հուլիսի 14, քաղաք Իջևան
Կրթություն`
1995թ․ ավարտել է Երևանի թիվ 4 միջնակարգ դպրոցը
1995-2000թթ․ Սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան),
մասնագիտացումը՝ Հաշվապահական հաշվառում և աուդիտ
2008թ․ Դասընթաց «Փոքր և միջին ձեռնարկությունների մարքեթինգ» Կառավարման Միջերկրածովյան Ինստիտուտ, Նիկոսիա, Կիպրոս
2009թ․-2019 Շարունակական մասնագիտական զարգացման դասընթացներ և սեմինարներ ՖՀՄՍ, հարկային և բիզնես օրենսդրության, գործարար էթիկայի և այլ թեմաներով
Աշխատանքային գործունեություն`
2019 թ․ նոյեմբերին Նշանակվել է ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ
2018թ․հունվարից-2019թ․ դեկտեմբեր Աշխատել է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամում որպես գլխավոր հաշվապահ, այնուհետև՝ ֆինանսական ղեկավար
2009-2018թթ․՝ «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում՝ որպես ավագ աուդիտոր, հարկային մասնագետ
2016-2017թթ․ Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) «Հայաստանում արտաքին աուդիտի համակարգի անկախության, արդյունավետության եւ թափանցիկության հզորացում» ծրագրի շրջանակներում եղել է ՀՀ վերահսկիչ պալատի կողմից իրականացվող ֆինանսական և համապատասխանության պիլոտային աուդիտի անկախ փորձագետ
2008թ․- 2019թ․ դեկտեմբեր Աշխատել է «Քայլ առ Քայլ» բարեգործական հիմնադրամում՝ որպես ֆինանսական ղեկավար
2007-2008թթ․՝ «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ
2002-2007թթ․՝ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ- ում՝ որպես գանձապահ-ֆինանսական մասնագետ
Անդամությունը մասնագիտական կառույցներին
Հանդիսանում է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի լիիրավ անդամ
Անձնական տվյալներ`
Ամուսնացած է, ունի 2 որդի
Այլ տեղեկություններ
Տիրապետում է hայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին
2000-2002թթ․ Ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում
Lilit Aleksanyan
Commission member

Ծնվել է 1991 թվականին Սևան քաղաքում:
Կրթությունը
1997-2007 թվականներին սովորել է Սևան քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցում:
2007-2011 թվականներին սովորել է Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամում (ՀՖՀՀ), ստացել է ՀՖՀՀ և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի Տնտեսագիտության բակալավրի կոչում Կառավարում մասնագիտացմամբ:
2011-2013 թվականներին սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, ստացել է Ֆինանսների մագիստրոսի կոչում Բանկային գործ մասնագիտացմամբ:
Աշխատանքային գործունեությունը`
2010 թվականի հոկտեմբերից աշխատել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում, որպես Հաճախորդների սպասարկման մասնագետ, այնուհետև 2013 թվականի հոկտեմբերին նշանակվել է Մասնաճյուղի գործառնությունների համակարգող:
2017 թվականին տեխափոխվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի Մանրածախ բանկային ծառայություններ (ՄԲԾ) դեպարտամենտի Բիզնեսի վերահսկման վարչություն որպես Բիզնեսի վերահսկման գլխավոր մասնագետ:
2018 թվականի հուլիսին նշանակվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ՄԲԾ դեպարտամենտի Ռիսկային պորտֆելի մենեջեր:
2018 թվականի դեկտեմբերին նշանակվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ՄԲԾ դեպարտամենտի Բիզնեսի ռիսկային գործառույթների վարչության ղեկավարի պաշտոնում: Պաշտոնավարել է մինչև 2019 թվականի նոյեմբերի 25-ը:
2019 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում:
Լեզուներ`
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին:
Narek Hambardzumyan
Commission member

Ծնվել է 05,03,1984թ․ Աբովյան քաղաքում։
1990-2000թթ սովորել է Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցում։ 2000-2004թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում։ 2004-2006թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում։
2006-2008թթ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում՝ քրեաիրավական մասնագիտացմամբ։
2009-2013թթ զբաղեցրել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչի, ապա ավագ քննիչի պաշտոնը։
2013-2014թթ․ զբաղեցրել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ավագ քննիչի պաշտոնը։
2014-2018թթ զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոնը։
Ամուսնացած է ունի երկու որդի։