Նորություններ
-
12.02.2021 Գլխավոր քարտուղարի մրցույթ: Վերջնաժամկետը 15.02.2021թ.
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Գլխավոր քարտուղար
-
10.02.2021 Փետրվարի 10-ից կվերաբացվի հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ամբողջական հասանելիությունը
Հարգելի հայտարարատուներ Տեղեկացնում ենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) սույն թվականի փետրվարի 10-ից կվերաբացի հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ամբողջական հասանելիությունը:
-
08.02.2021 Եվրասիայում համակարգային կոռուպցիայի նորարարական լուծումներ խորագրով ֆորում
Փետրվարի 11-ին, ժամը 21-ին հրավիրում ենք մասնակցելու Եվրասիայում համակարգային կոռուպցիայի նորարարական լուծումներ խորագրով ֆորումին՝ կազմակերպված Կոլումբիայի Հարրիման ինստիտուտի, Հայկական կենտրոնի և Հանրային բարեվարքության խթանման կենտրոնի կողմից:
-
14.01.2021 Հայտարարագրեր լրացնելու մասին
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության պայմաններում սահմանափակվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հայտարարագրման էլեկտրոնային համակարգի հասանելիությունը։
-
09.11.2020 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Հայտարարագրման համակարգի սահմանափակումների վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրազեկում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում պետական կառավարման համակարգի տեղեկատվական ցանցերի շահագործման և օգտագործման համար սահմանվել են որոշակի սահմանափակումներ։
-
15.10.2020 Նախագահի օգնականի թափուր հաստիքի հայտարարություն
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարում է բաց մրցույթ՝ Հանձնաժողովի նախագահի օգնականի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
-
15.10.2020 Հանձնաժողովի անդամի օգնականի թափուր հաստիքի հայտարարություն
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարում է բաց մրցույթ՝ Հանձնաժողովի անդամի օգնականի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
-
15.09.2020 Ինչպես լրացնել բարեվարքության հարցաթերթիկը
Բարեվարքության հարցաթերթիկի էլեկտրոնային տարբերակը համապատասխան ձևաչափով լրացնելու համար անհրաժեշտ է հետևել պահանջվող ցուցումներին ։
-
04.08.2020 Հայտարարագրերի ներկայացման և հայտարարագրում փոփոխություն կատարելու կարգից քաղվածք
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայացնում է Հանձնաժողովի կողմից մշակված «ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ» քաղվածքը։ Հանձնաժողովն առաջարկում է հայտարարատու անձանց ուղղորդվել և օգտագործել ներկայացված քայլերը՝ հայտարարագրերում փոփոխություններ իրականացնելու համար։
-
30.07.2020 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ Հանձնաժողովի կողմից ՀՀ Դատական դեպարտամենտ է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Ստեփան Կարոյի Միքայելյանի և Գոռ Գագիկի Հակոբյանի վերաբերյալ կազմված բարեվարքության եզրակացությունները։
-
22.07.2020 Հանձնաժողովը որոշել է Զարուհի Բաթոյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ
2020 թվականի հուլիսի 3-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (Հանձնաժողով) որոշել է Զարուհի Բաթոյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նշանակելով տուգանք 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար:ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով 2018 թվականին նույն նախարարությունում նախարարի առաջին տեղակալ էր 2019թ. հունիսի 21-ին ներկայացրած գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2018 թվականի տարեկան հայտարարագրում «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում չի հայտարարագրել իր եկամուտները:
-
22.07.2020 Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել
2020 թվականի հուլիսի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել: