Նորություններ
-
08.04.2016 Պարզաբանում ԶԼՄ հրապարակումների վերաբերյալ
Ի պատասխան զանգվածային լրատվամիջոցների բազմաթիվ հարցումների, թե արդյո՞ք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրում է «Պանամայի փաստաթղթերի» հիման վրա ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը տեղեկացնում է. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում մշտապես գտնվում են «Հանրային ծառայության մասին» ՀՀ...
-
30.03.2016 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հանդիպել է Համաշխարհային Բանկի պատվիրակությանը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2016 թվականի մարտի 30-ին հյուրընկալել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Միգարա Դե Սիլվան, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի պետական կառավարման ավագ մասնագետ Դավիթ Մելիքյանը, փորձագետ Սեդա Փահլավունին, ինչպես նաև Հայաստանի պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի ղեկավար Ահարոն Մկրտչյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ հանրային ոլորտի արդիականացման երկրորդ ծրագրի...
-
18.03.2016 Հրապարակվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2012-2015թթ. գործունեության հաշվետվությունը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակում է 2012-2015թթ. գործունեության հաշվետվությունը՝ ներկայացնելով 2012-2015թթ. կատարած աշխատանքներն ու դրանց հիմնական արդյունքները: Հանձնաժողովն իրականացրել է հանրային էթիկայի ոլորտի օրենսդրության և Հանձնաժողովի կազմակերպական զարգացմանը, էթիկայի համակարգի արդյունավետ ինստիտուցիոնալացմանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց բարեվարքության խթանմանը, էթիկայի սկզբունքների և կանոնների հիման վրա էթիկայի կանոնագրքերի մշակմանը և...
-
03.03.2016 ԳԵՈՐԳԻ ԿՈՒՏՈՅԱՆԻ հայտարարագրերի հրապարակման վերաբերյալ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Հաշվի առնելով ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի կողմից նախկինում ներկայացված հայտարարագրերի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրության առկայությունը և դրանց բովանդակության շահարկման բացահայտ միտումները, ինչպես նաև ելնելով հայտարարագրված տվյալների թերի կամ այլափոխված ներկայացումը բացառելու անհրաժեշտությունից, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, շահագրգիռ անձանց համաձայնությամբ, առավել բաց ռեժիմով (մասնավորապես տե՛ս «նշումներ» բաժինը) հրապարակում է բարձրաստիճան...
-
04.02.2016 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նախաձեռնել է պաշտոնատար անձանց վարքագծի օրինակելի կանոնագրքի մշակման աշխատանքներ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքները հանրային կառավարման ոլորտում պաշտոնատար անձանց բարեվարքությունը խթանելու ուղղությամբ: Հանձնաժողովը 2015 թվականին նախաձեռնել էր բարձաստիճան պաշտոնատար անձանց վարքագծի օրինակելի կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներ, որոնց արդյունավետության բարձրացման նպատակով համագործակցել է միջազգային կառույցների և ոլորտի հեղինակավոր փորձագետների հետ: Մասնավորապես, Հանձնաժողովին փորձագիտական աջակցություն է տրամադրվել...
-
26.01.2016 Տեղի է ունեցել «Էթիկայի կրթություն» թեմայով խորհրդաժողով
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրավիրել է բուհերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ մասնակցելու էթիկայի կրթությանը նվիրված խորհրդաժողովին, որի ընթացքում քննարկվել են էթիկայի կրթությանն առնչվող խնդիրները Հայաստանում և արտերկրում: Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին հայտարարել է, որ կոռոպցիան կայուն զարգացման լրջագույն խոչընդոտն է և միջազգային կառույցները շարունակելու են աջակցել Հայաստանին...
-
25.01.2016 Կազմակերպվել է «Ազգային և միջազգային ջանքերը կիրառական էթիկայի ոլորտում» թեմայով խորհրդաժողով
Այսօր տեղի է ունեցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի և Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված «Ազգային և միջազգային ջանքերը կիրառական էթիկայի ոլորտում» թեմայով խորհրդաժողով, որին մասնակցել են Հայաստանի պետական բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ, էթիկայի ոլորտի միջազգային փորձագետներ, գործարար աշխարհի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:...
-
19.01.2016 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նախաձեռնել է «Էթիկայի կրթություն» թեմայով միջազգային խորհրդաժողով
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ, կազմակերպում է «Էթիկայի կրթություն» թեմայով միջազգային խորհրդաժողով, որը տեղի կունենա 2016 թվականի հունվարի 26-ին Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում: Միջոցառման նպատակը հանրային էթիկայի կրթության միջազգային ծրագրերի, ինչպես նաև դրանք Հայաստանում...
-
19.01.2016 Հայաստանում տեղի կունենա «Ազգային և միջազգային ջանքերը կիրառական էթիկայի ոլորտում» թեմայով միջազգային խորհրդաժողով
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ, կազմակերպում է «Ազգային և միջազգային ջանքերը կիրառական էթիկայի ոլորտում» թեմայով միջազգային խորհրդաժողով, որը տեղի կունենա 2016 թվականի հունվարի 25-ին Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում: Միջոցառման նպատակն է քննարկել Հայաստանի պետական կառավարման համակարգում,...
-
15.12.2015 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի հարցազրույցը «Հանրային ծառայություն» շաբաթաթերթին
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի հարցազրույցը «Հանրային ծառայություն» շաբաթաթերթին:
-
19.11.2015 Հաստատվել են հայտարարագրերի լրացման և ներկայացման նոր կարգը, ինչպես նաև հայտարարագրերի էլեկտրոնային եղանակով լրացման և հանձնման ուղեցույցը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2015 թվականի նոյեմբերի 13-ին ընդունած թիվ 14-Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել 2012 թվականի մարտի 16-ի Բարձրաստիճան պաշտոնատար անձի հարկային տարվա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի լրացման, բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու կամ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի լրացման, բարձրաստիճան...
-
20.10.2015 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամը մասնակցել է Ստամբուլ քաղաքում անցկացված «Շահերի բախման օրենսդրական գործիքակազմը» թեմայով տարածաշրջանային սեմինարին
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը մասնակցել է Արևելյան Գործընկերության և Եվրոպայի Խորհրդի «Կոռուպցիայի դեմ պայքար և աջակցություն պատշաճ պետական կառավարմանը. փողերի լվացման դեմ պայքար» ծրագրի շրջանակում 2015 թվականի հոկտեմբերի 15-ից 16-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված «Շահերի բախման օրենսդրական գործիքակազմը» թեմայով տարածաշրջանային սեմինարին: Միջոցառման նպատակը շահերի բախման կանխարգելմանն ուղղված օրենսդրական...