Նորություններ
-
24.02.2022 Բարձր մակարդակի համաժողով` նվիրված բարեվարքությանը և կոռուպցիայի կանխարգելմանը
Եվրոպական պատվիրակության ներկայացուցիչներն ընդգծել են կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիոն դրսևորումների դեմ զրո հանդուրժողականություն ցուցաբերելու Հայաստանի վճռականությունն ու գործուն մեխանիզմները և հույս հայտնել, որ Հայաստանի փորձառությունը կարող է նաև օրինակ ծառայել մի շարք այլ երկների համար:
-
22.02.2022 Ի գիտություն հայտարարատուների
Հիշեցնում ենք, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.28 հոդվածի 5-րդ մասի՝ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
-
18.02.2022 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող տարեկան հայտարարագրերի մի քանի առանձնահատկություններ
Ելնելով զանգերի մեծ թվաքանակից՝ վերջնաժամկետին մոտ օրերին տեխնիկական աջակցություն տրամադրելը գործնականում շատ է դժվարանում, ինչից ելնելով՝ առաջարկում ենք տարեկան հայտարարագրի լրացումը և հանձնումը կազմակերպել ավելի վաղ:
-
17.02.2022 Կուսակցության ղեկավար մարմնի անդամների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվելիք հայտարարագրերի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության անդրադարձը
Քաղաքական ուժերի տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի համար մշակվել է անհրաժեշտ տեղեկությունների ձևանմուշի նախնական տարբերակ, որը դիտողությունների, առաջարկների համար կտրամադրվի կուսակցություններին:
-
17.02.2022 Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2021 թվականի գործունեությունը գնահատել է դրական
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է հանձնաժողովի գործունեության մեխանիզմների շարունակական զարգացման, այդ թվում՝ թվայնացման միջոցով դրանք կատարելագործելու կարևորությունը:
-
16.02.2022 Թվային տեխնոլոգիաներ ինտեգրելով՝ կապահովվի արդյունավետ հանրային հաշվետվողականությունը. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը
Ներդրվող համակարգով անձը նոր հայտարարագիր ներկայացնելիս ստիպված չի լինի բոլոր դաշտերը լրացնել, նախկինում գրանցված տվյալները կկարողանա ներբեռնել նոր հայտարարագիր:
-
15.02.2022 Բարեվարքության ուսումնասիրության հայաստանյան փորձը կարող է լավագույնը ճանաչվել տարածաշրջանում. Հանրայինի անդրադարձը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից դատավորների թեկնածուների հավակնորդների բարեվարքության ստուգման գործընթացին:
-
14.02.2022 Կուսակցությունների հաշվետվողականության կանոնակարգումը պատվիրակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
Տարեկան հաշվետվությունների՝ պարտադիր աուդիտի իրականացման համար Հանձնաժողովը մշակել է անհրաժեշտ տեղեկությունների ձևանմուշի նախնական տարբերակ, որն առաջիկայում կտրամադրվի կուսակցություններին նրանց դիտողություններն ու առաջարկությունները հավաքագրելու համար:
-
10.02.2022 Աշխատաժողով՝ նվիրված «Արդարադատության համակարգի բարեփոխումների ռազմավարության» հաղորդակցման ծրագրին
Բանախոսություններին հաջորդած քննարկման ընթացքում հանդիպման մասնակիցները հարցեր ուղղեցին բանախոսին, հայտնեցին առաջարկներ և դիտարկումներ ներկայացված ծրագրի վերաբերյալ:
-
03.02.2022 Պատրա՞ստ է Հայաստանը համընդհանուր հայտարարագրման. Հայաստանի հանրային ռադիոյի անդրադարձը
Հայաստանի Հանրապետությունում հայտարարագրման համակարգին և այս ուղղությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեությանն է անդրադարձել Հայաստանի հանրային ռադիոն:
-
27.01.2022 Կուսակցությունների ընթացիկ ֆինանսական վերահսկողությանն առնչվող փաստաթղթերը փոխանցվել են ԿԿՀ
Հանձնաժողովը 2022 թվականի հունվարի 1-ից ստանձնել է կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը:
-
27.01.2022 Աշխատակիցների կարողությունների զարգացմանը միտված դասընթաց ԿԿՀ-ում
Հանձնաժողովի աշխատակիցները բացի ներկայացվող թեմաներն ուկնկդրելը, տարբեր պայմանական իրավիճակների շուրջ ներկայացնում են իրենց դիրքորոշումներն ու հիմնավորումները՝ առաջադրելով իրավաչափ լուծումներ: