Նորություններ
-
23.08.2022 Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները հասանելի է անգլերենով
Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոններն անգլերենով հասանելի դարձնելու գործում Հանձնաժողովին աջակցել է Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակը։
-
19.08.2022 Մարդկային ռեսուրսների կառավարումը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում
Այս պահին Հանձնաժողովում ունենք 14 հաստիքային միավոր պաշտոնների համալրման խնդիր, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետի:
-
18.08.2022 ԵՄ Թվիննինգ ծրագրի պաշտոնական մեկնարկից առաջ քննարկվել ու նախանշվել են որոշ ուղղություններ
Հանդիպումների ընթացքում կատարվել է կրթական շրջանակի ճշգրտում, բարեվարքության պատասխանատուների կարիքների գնահատման, քննարկվել է Հանձնաժողովի հաղորդակցման ռազմավարության և առնվազն տարեկան մեկ պլանի մշակման, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար առաջարկվող սեմինարների անցկացման հնարվորությունները։
-
15.08.2022 ԿԿՀ-ն 2022 թվականի առաջին կիսամյակում հարուցել է հայտարարագրմանն առնչվող և կարգապահական խախտման 45 վարույթ
Հաշվետու ժամանակահատվածում Հանձնաժողովի կողմից ընդունված թվով 1 որոշմամբ հայտարարատու անձի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում վարչական տույժը, իսկ 6-ի նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք՝ 200․000 ՀՀ դրամի չափով, որոնցից 4-ի դեպքում հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու, իսկ 2-ը՝ օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, գրավոր ծանուցման հիման վրա հայտարարագրերը չներկայացնելու հիմքով։
-
09.08.2022 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ամփոփել է 2022 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը
Հաշվետվությունը բովանդակում է յուրաքանչյուր ստորաբաժանման կանոնադրությամբ սահմանված լիազորություններից բխող աշխատանքներ՝ այդ թվում իրականացված վարույթներ, ներկայացվում են որոշ վիճակագրական տվյալներ, Հանձնաժողովի՝ տեղական ու միջազգային կառույցների հետ ունեցած փոխգործակցության վերաբերյալ տեղեկատվություն, տարաբնույթ հարցումներին տրամադրված պարզաբանումներ, ինչպես նաև հետագա որոշ անելիքների մանրամասներ:
-
05.08.2022 Հանձնաժողովի յութուբյան էջում հնարավոր է հետևել պաշտոնյաների հայտարարագրած գույքի և եկամուտների մասին տեղեկատվությանը
Հանձնաժողովը մեր երկրում կոռուպցիայի կանխարգելման գործում մեծապես կարևորում է հանրային վերահսկողությունը: Հանրության տեղեկացվածությանը միտված միջոցառումների իրականացումը բխում է նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայից:
-
03.08.2022 2022 թվականի առաջին կիսամյակում Հանձնաժողովն իրականացրել է 261 անձի բարեվարքության ուսումնասիրություն
261 եզրակացությունից 149-ը եղել են դրական, 29-ը՝ բացասական, 78-ը՝ դրական վերապահումով: 1 անձի վերաբերյալ որոշում չի կայացվել՝ Հանձնաժողովի անդամների ձայների հավասար բաշվելու հետևանքով:
-
01.08.2022 Հիշեցում կուսակցությունների ղեկավար մարմնի անդամներին. անհրաժեշտ է լրացնել հայտարարագրերը
Հանձնաժողովը 2022 թվականի հուլիսի 8-ին հրապարակում էր տարածել հայտարարագրման էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ՝ տրամադրելով օգտվողի անուն և գաղտնաբառ և առաջարկել մեկամսյա ժամկետում՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 8-ը ներկայացնել համապատասխան հայտարարագրերը:
-
29.07.2022 ԿԿՀ մի խումբ աշխատակիցներ արժանացել են Բիզնեսի միջազգային ակադեմիայի հավաստագրի
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեծապես կարևորում է աշխատակիցների՝ ժամանակակից պահանջներին համապատասխան մասնագիտական կարողություններն ու հմտությունները, որով պայմանավորված՝ տեղական ու միջազգային գործընկերների հետ կազմակերպվում են համանման վերապատրաստումներ:
-
27.07.2022 Ինչպիսի վարքագիծ պետք է դրսևորեն ղեկավար պաշտոն զբաղեցնող անձինք. հատվածներ Վարքագծի տիպային կանոններից
Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է չտալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին հակասող, ինչպես նաև իր կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս հանձնարարականներ։
-
25.07.2022 Հաստատվել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում 2022 թվականի հաղորդակցման գործողությունների ծրագիրը
Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարող մարմինների գործունեությունը, գործառույթներն ու օրենքով պատվիրակված մանդատը հանրության շրջանում առավելագույնս ընկալելի դարձնելու նպատակով կկազմակերպվեն տարաբնույթ տեղեկատվական արշավներ:
-
21.07.2022 Կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են աուդիտի ենթակա տարեկան հաշվետվությունների պատրաստման վերաբերյալ հարցեր
Կուսակցությունների ներկայացուցիչները հիմնականում բարձրացրել են անդամավճարների և նվիրատվությունների հետ կապված հարցեր։