Նորություններ
-
18.08.2022
ԵՄ Թվիննինգ ծրագրի պաշտոնական մեկնարկից առաջ քննարկվել ու նախանշվել են որոշ ուղղություններ
Հանդիպումների ընթացքում կատարվել է կրթական շրջանակի ճշգրտում, բարեվարքության պատասխանատուների կարիքների գնահատման, քննարկվել է Հանձնաժողովի հաղորդակցման ռազմավարության և առնվազն տարեկան մեկ պլանի մշակման, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար առաջարկվող սեմինարների անցկացման հնարվորությունները։
-
15.08.2022
ԿԿՀ-ն 2022 թվականի առաջին կիսամյակում հարուցել է հայտարարագրմանն առնչվող և կարգապահական խախտման 45 վարույթ
Հաշվետու ժամանակահատվածում Հանձնաժողովի կողմից ընդունված թվով 1 որոշմամբ հայտարարատու անձի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում վարչական տույժը, իսկ 6-ի նկատմամբ կիրառվել է վարչական տուգանք՝ 200․000 ՀՀ դրամի չափով, որոնցից 4-ի դեպքում հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու, իսկ 2-ը՝ օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, գրավոր ծանուցման հիման վրա հայտարարագրերը չներկայացնելու հիմքով։
-
09.08.2022
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ամփոփել է 2022 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը
Հաշվետվությունը բովանդակում է յուրաքանչյուր ստորաբաժանման կանոնադրությամբ սահմանված լիազորություններից բխող աշխատանքներ՝ այդ թվում իրականացված վարույթներ, ներկայացվում են որոշ վիճակագրական տվյալներ, Հանձնաժողովի՝ տեղական ու միջազգային կառույցների հետ ունեցած փոխգործակցության վերաբերյալ տեղեկատվություն, տարաբնույթ հարցումներին տրամադրված պարզաբանումներ, ինչպես նաև հետագա որոշ անելիքների մանրամասներ:
-
05.08.2022
Հանձնաժողովի յութուբյան էջում հնարավոր է հետևել պաշտոնյաների հայտարարագրած գույքի և եկամուտների մասին տեղեկատվությանը
Հանձնաժողովը մեր երկրում կոռուպցիայի կանխարգելման գործում մեծապես կարևորում է հանրային վերահսկողությունը: Հանրության տեղեկացվածությանը միտված միջոցառումների իրականացումը բխում է նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայից:
-
03.08.2022
2022 թվականի առաջին կիսամյակում Հանձնաժողովն իրականացրել է 261 անձի բարեվարքության ուսումնասիրություն
261 եզրակացությունից 149-ը եղել են դրական, 29-ը՝ բացասական, 78-ը՝ դրական վերապահումով: 1 անձի վերաբերյալ որոշում չի կայացվել՝ Հանձնաժողովի անդամների ձայների հավասար բաշվելու հետևանքով:
-
01.08.2022
Հիշեցում կուսակցությունների ղեկավար մարմնի անդամներին. անհրաժեշտ է լրացնել հայտարարագրերը
Հանձնաժողովը 2022 թվականի հուլիսի 8-ին հրապարակում էր տարածել հայտարարագրման էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ՝ տրամադրելով օգտվողի անուն և գաղտնաբառ և առաջարկել մեկամսյա ժամկետում՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 8-ը ներկայացնել համապատասխան հայտարարագրերը:
-
29.07.2022
ԿԿՀ մի խումբ աշխատակիցներ արժանացել են Բիզնեսի միջազգային ակադեմիայի հավաստագրի
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեծապես կարևորում է աշխատակիցների՝ ժամանակակից պահանջներին համապատասխան մասնագիտական կարողություններն ու հմտությունները, որով պայմանավորված՝ տեղական ու միջազգային գործընկերների հետ կազմակերպվում են համանման վերապատրաստումներ:
-
27.07.2022
Ինչպիսի վարքագիծ պետք է դրսևորեն ղեկավար պաշտոն զբաղեցնող անձինք. հատվածներ Վարքագծի տիպային կանոններից
Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է չտալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին հակասող, ինչպես նաև իր կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս հանձնարարականներ։
-
25.07.2022
Հաստատվել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում 2022 թվականի հաղորդակցման գործողությունների ծրագիրը
Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարող մարմինների գործունեությունը, գործառույթներն ու օրենքով պատվիրակված մանդատը հանրության շրջանում առավելագույնս ընկալելի դարձնելու նպատակով կկազմակերպվեն տարաբնույթ տեղեկատվական արշավներ:
-
21.07.2022
Կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են աուդիտի ենթակա տարեկան հաշվետվությունների պատրաստման վերաբերյալ հարցեր
Կուսակցությունների ներկայացուցիչները հիմնականում բարձրացրել են անդամավճարների և նվիրատվությունների հետ կապված հարցեր։
-
18.07.2022
Տեղի է ունեցել «Հայաստանի հանրային հատվածում բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում» ԵՄ Թվինինգ ծրագրի Ղեկավար Հանձնախմբի առաջին նիստը
Հուլիսի 14-ին տեղի է ունեցել «Հայաստանի հանրային հատվածում բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում» ԵՄ Թվինինգ ծրագրի Ղեկավար Հանձնախմբի (այսուհետև՝ ՂՀ) առաջին առցանց նիստը
-
14.07.2022
«Ֆոնդահայթայթման տեխնոլոգիաներ» խորագրով դասընթաց՝ ԿԿՀ-ում
Հուլիսի 13-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում տեղի է ունեցել Հայաստանում արդարադատության և հակակոռուպցիոն բարեփոխումների համատեքստում Արդարադատության ոլորտի հաստատությունների համար հաղորդակցության կարողությունների զարգացման երկրորդ փուլի առաջին դասընթացը։