Նորություններ
-
22.07.2020
Հանձնաժողովը որոշել է Զարուհի Բաթոյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ
2020 թվականի հուլիսի 3-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (Հանձնաժողով) որոշել է Զարուհի Բաթոյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նշանակելով տուգանք 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար:ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով 2018 թվականին նույն նախարարությունում նախարարի առաջին տեղակալ էր 2019թ. հունիսի 21-ին ներկայացրած գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2018 թվականի տարեկան հայտարարագրում «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում չի հայտարարագրել իր եկամուտները:
-
22.07.2020
Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել
2020 թվականի հուլիսի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել:
-
12.06.2020
Կարևոր հայտարարություն հայտարարագրերի վերաբերյալ
2020 թվականի հունիսի 10-ից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հրապարակվել են պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը, որոնք հասանելի են հետևյալ հղմամբ՝ http://cpcarmenia.am/hy/declarations-registry/։
-
05.06.2020
Ներկայացված հայտարարագրերը կհրապարակվեն 2020 թվականի հունիսի 10-ին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ավարտվել է 2019 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացը։
-
27.05.2020
Հայտարարագրում: Կարևոր տեղեկություններ
Հայտարարագրերի լրացման և ներկայացման համար Հանձնաժողովը ներկայացնում է պարզաբանումներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Կառավարության որոշմամբ 2020 թվականի մայիսի 28-29-ը ոչ աշխատանքային օրեր են, իսկ դրանց հաջորդում են հանգստյան օրեր:
-
26.05.2020
Ինչպես լրացնել բարեվարքության հարցաթերթիկը
Բարեվարքության հարցաթերթիկի էլեկտրոնային տարբերակը համապատասխան ձևաչափով լրացնելու համար անհրաժեշտ է հետևել պահանջվող ցուցումներին ։
-
17.04.2020
Հայտարարագրի էլեկտրոնային շտեմարանում տվյալների լրացնելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը
Հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից ընտանիքի անդամների վերաբերյալ տվյալներն էլեկտրոնային շտեմարանում լրացնելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը։ Տվյալներն անհրաժեշտ է լրացնել հայտարարագրերի էլեկտրոնային շտեմարանի «Անձնական տվյալներ» մասում, մասնավորապես՝ անուն ազգանուն, հաշվառման հասցե, հեռախոսի համար և էլեկտրոնային փոստի հասցե։
-
14.04.2020
Ապրիլի 13-ից մեկնարկել է հայտարարագրեր ներկայացնելու գործընթացը
2020 թվականի ապրիլի 13-ից գործարկվել է 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգը, և մեկնարկել է հայտարարագրեր ներկայացնելու գործընթացը։ Հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգի հասանելիության, ինչպես նաև լրացման կանոնների վերաբերյալ անհատական էլեկտրոնային փոստի միջոցով Հանձնաժողովը ծանուցել է բոլոր հայտարարատու անձանց՝ ըստ գերատեսչությունների կողմից ներկայացված ցանկերի։ Պաշտոնատար անձինք կարող են ծանուցումների վերաբերյալ...
-
23.03.2020
2020 թվականի մարտի 3-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում կայացրած որոշումների վերաբերյալ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկացնում է 2020 թվականի մարտի 3-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում կայացրած որոշումների վերաբերյալ։ Հանձնաժողովը գումարել է թվով 3 նիստ և կայացրել է 3 որոշում։ Նշված ժամանակահատվածում Հանձնաժողովը կայացրել է երկու եզրակացություն և կազմել է մեկ արձանագրություն արձանագրված մեկ խախտման համար, որի հիման վրա վարույթ հարուցելու իրավական հիմքերը բացակայել են։
-
18.03.2020
Գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման պարտականության իրականացման նոր ժամկետի և կարգի մասին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է․ 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։
-
13.03.2020
Վարչական վարույթներ են հարուցվել
2020 թվականի փետրվարին Կոռուպցիայի կանխարգելան հանձնաժողովն ուսումնասիրել է 2019 թվականի հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոն ստանձնելու և պաշտոնը դադարեցրնելու հայտարարգիր ներկայանցելու պարտավորություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալները։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հայտարարգրման պարտավորություն ունեցող 55 անձ հայտարարագրերը 30 օրյա ժամկետում Հանձնաժողով չի ներկայացրել։
-
07.03.2020
Հանդիպում միջազգային գործընկերների հետ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանդիպել է 2-օրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ժողովրդավարությունների համայնքի (Community of Democracies) պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են Հանձնաժողովի գործունեությանն ու առաքելությանն առնչվող հարցեր: Պատվիրակության ներկայացուցիչներին հիմնականում հետաքրքել է Հանձնաժողովին առնչվող օրենսդրությունը, գործունեության շրջանակները: