ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Մրցութային առաջարկների բացման նիստի մասնակցության հրավեր

07.07.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կարևորելով հանրային հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքների ապահովումը, բոլոր շահագրգիռ կողմերին, լրատվամիջոցներին հրավիրում է ներկա գտնվելու կուսակցությունների 2021թ. տարեկան հաշվետվությունների աուդիտի կազմակերպման նպատակով հայտարարված մրցույթի մրցութային առաջարկների բացման նիստին, որը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Մեծ դահլիճում (ՀՀ, ք. Երևան, Կորյունի 15):

Միաժամանակ հիշեցնում ենք աուդիտորական կազմակերպություններին, որ մրցութային առաջարկները կարող են ներկայացվել մինչև 2022 թվականի հուլիսի 8-ը՝ ժամը 11:00-ը: