ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Ֆոնդահայթայթման տեխնոլոգիաներ» խորագրով դասընթաց՝ ԿԿՀ-ում

14.07.2022


Հուլիսի 13-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում տեղի է ունեցել Հայաստանում արդարադատության և հակակոռուպցիոն բարեփոխումների համատեքստում Արդարադատության ոլորտի հաստատությունների համար հաղորդակցության կարողությունների զարգացման երկրորդ փուլի առաջին դասընթացը։

«Ֆոնդահայթայթման տեխնոլոգիաներ» դասընթացին մասնակցել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Արդարադատության նախարարության, Գլխավոր դատախազության, Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության ակադեմիայի աշխատակիցները։

Դասընթացի մասնակիցները հաղորդակցության և մարքեթինգի մասնագետ Սիրանուշ Գյուրջինյանի հետ ծանոթացել են ֆոնդահայթայթման տեխնոլոգիաներին։ Փորձագետի կողմից ներկայացվել է ֆոնդահայթայթման գործիքակազմը, անհրաժեշտ հմտությունները և աշխատանքային ուղղությունների վերաբերյալ տեղեկատվությունը։ Յուրաքանչյուր գերատեսչություն ներկայացրել է ֆոնդահայթայթման սեփական փորձը, տարբերակները։ Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել սթորիթելինգներին, դրա ներկայացման ձևերին, ոճին և արդյունավետությանը։