ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանրային քննարկումների և պետական մարմինների կարծիքների հիման վրա լրամշակվել է Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները

20.06.2022


Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների նախագիծն արդեն բերվել է ավարտուն տեսքի: Ինչպես արդեն տեղեկացրել էինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մշակել և հանրային քննարկման էր ներկայացրել Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների որոշման նախագիծը:

Վերջին ամիսներին Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների նախագծի շուրջ տեղի են ունեցել մի շարք քննարկումներ պետական և ոչ պետական կառույցների, այդ թվում՝ տարբեր խմբեր ներկայացնող քաղացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները սահմանված կարգով ներկայացվել է կարծիքի պետական գերատեսչություններ, տեղադրվել է e-draft.am հարթակում, որից հետո, հավաքագրված նկատառումները հաշվի առնելով, կատարվել են լրամշակումներ:

Հանձնաժողովի ջանքերով գործընթացը դարձնել է առավել ներառական՝ ընդգրկելով ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչների դիտարկումները և առաջարկությունները, այդ կերպ ապահովվելով փաստաթղթի վերջնական տարբերակում ոլորտային փորձառության առավելագույն մասնակցությունը:

Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները սահմանելու մասին որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքում կազմված ամփոփաթերթերը (հանրային քննարկումների արդյունքում ստացված կարիքների ամփոփաթերթ և շահագրգիռ պետական մարմիններից ստացված նկատառումների ամփոփաթերթ) տեղադրված են Հանձնաժողովի կայքի հայտարարություններ բաժնում: