ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանրային քննարկում հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների նախագծի վերաբերյալ

04.04.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2022 թվականի մարտի 24-ից 31-ը շահագրգիռ կողմերի մասնակցությամբ իրականացրել է հանրային քննարկումների շարք հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների նախագծի վերաբերյալ: Քննարկումների նպատակն էր հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների հաստատման գործընթացը դարձնել առավել ներառական, ստանալ տարաբնույթ ոլորտների ներկայացուցիչների դիտարկումները և առաջարկությունները, ապահովել նրանց ոլորտային փորձառության առավելագույն արտահայտումը փաստաթղթի վերջնական տարբերակում, ինչպես նաև ստեղծել հանրային պահանջատիրություն հանրային ծառայության բարեվարքության համակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների նկատմամբ։

Ստորև ներկայացված են հանրային քննարկման մասնակիցների վերաբերյալ մանրամասները.

Օր/ամիս/տարի Թիրախային խմբեր Հրավիրված մասնակիցներ Փաստացի մասնակցած
24.03.2022 Հասարակական կազմակերպություններ 25 3
25.03.2022 Մեդիա ոլորտի ներկայացուցիչներ 20 0
28.03.2022 Փաստաբանների պալատ առանց սահմանափակման 2
29.03.2022 Կրթական, գիտական ոլորտի ներկայացուցիչեր 22 5
30032022 Մշակութային համայնքի ներկայացուցիչներ 14 0
31032022 Գործարար ոլորտի ներկայացուցիչներ,                           Արհմիություններ

25

5

Հանրային քննարկման քննարկումների ընթացքում հավաքագրված դիտարկումներն ու առաջարկությունները սեղմ ժամկետներում կամփոփվեն Հանձնաժողովի կողմից  և կհրապարակվեն Հանձնաժողովի կայքում։