ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուժեղացնում է եկամուտների հայտարարագրման էլեկտրոնային համակարգը

30.06.2022


Հունիսի 29-ին, Երևանի Ռամադա հյուրանոցում տեղի է ունեցել հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի ներդրման վերաբերյալ Կռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնած համատեղ աշխատանքային քննարկումը, որը տեղի է ունեցել ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։

Քննարկմանը մասնակցել են պետական կառավարման համակարգի մոտ 30 մարմնի և ոլորտային կազմակերպությունների ավելի քան 60 ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ։

Ողջույնի խոսքով հանդես է եկել Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, որն իր խոսքում կարևորել է պետական մարմինների հետ ակտիվ համագործացկությունը, շնորհակալություն հայտնել ծրագրի գործընկերներին, փորձագիտական խմբին։ Հայկուհի Հարությունյանն ընդգծել է, որ այս քննարկումը կնպաստի, որպեսզի Հայաստանում հայտարարագրման էլեկտրոնային համակարգն առավել կատարյալ, արդյունավետ և օգտակար լինի:

«Այն համակարգը, ինչը շահագործվում է առայժմ Հանձնաժողովի կողմից, ավելի քիչ տեխնիկական հնարավորություններով ներառում է պետական պաշտոն զբաղեցնող առնվազն 9000 անձի վերաբերյալ տեղեկություններ, և ընտանեկան անդամների մասնակցությամբ դա կազմում է մոտ 35000 անձի վերաբերյալ տվյալ»:

Խոսքը, մասնավորապես, շարժական, անշարժ և փաստացի տիրապետվող գույքի, պաշտոնատար անձանց կողմից կատարվող ծախսերի մասին է: Ըստ Հանձնաժողովի նախագահի՝ թեև այս տվյալներն արդեն հրապարակային հասանելի են, բայց դրանք չունեն ներկայացվածություն, ձևաչափն ու կիրառելիություն էլ չափազանց ցածր են, լուծման տեսանկյունից՝ բավականին հին:

«Պատկերացրեք՝ եթե սա ներդրվում է պետական կառավարման համակարգում, պաշտոնատար անձի վարքագիծը նույն սկզբունքով, առանց անձի պետական պաշտոն զբաղեցնող մարդու մասնակցությամբ, դառնում է վերահսկելի այն սկզբունքի ներքո, որ այդ վարքագծի խափանումը եթե պարունակելու է կոռուպցիոն ռիսկ, դառնում է այն ազդակը, որ մենք այս ոլորտում, այս անձի հետ կապված հնարավոր ռիսկ ունենք»:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը նույնպես հանդես է եկել ողջույնի խոսքով և հույս հայտնել, որ մոտ ապագայում կունենան միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություն:

«Համագործակցելով Հանձնաժողովի հետ՝ մենք կստեղծենք այնպիսի համակարգ, որը էապես կհեշտացնի հայտարարագրերի լրացման գործընթացը և հայտարարագրերի վերլուծության գործընթացը, որովհետև սա ոչ պակաս կարևոր է, քան լրացման գործընթացը՝ տվյալների ստուգման, համաչափության, հարթեցման, վերլուծության»:

«Որպես խնդիր տվյալների արդյունավետ կառավարման, դրանց մշակման, դրանց մշակման արդյունքում առավել օգտակարություն ստանալու համար հենց դիմում ենք թվային և տեղեկատվական տեխնոլոգիաներին: Համակարգը, որը նախագծվել է առայժմ որպես տեխնիկական առաջադրանք, իրենից ներկայացնում և հիմնվում է հիմնականում ժամանակակից տեխնոլոգիաների կողմից տրված հնարավորությունների միջոցով, մասնավորապես՝ ալգորիթմերի միջոցով, ավտոմատացված կերպով որոշումների կայացման և երբեմն նաև արհեստական բանականության օգտագործման միջոցով, որոնք իսկապես պետությանը հուշում են հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին: Այս տեսանկյունից հանձնաժողովը գրեթե մեկ տարվա ընթացքում ուսումնասիրել է արդեն գոյություն ունեցող նմանատիպ համակարգերը, դրանց ֆիզիկական, ինչպես նաև տեխնիկական հնարավորությունների տեսանկյունից, թե ինչպես են գործող համակարգերը արդյունավետ ապահովում տվյալների հավաքագրումը, ինչպես է տեղի ունենում այդ տվյալների մթերումը, ինչ սկզբունքով է տեղի ունենում տվյալների մշակումը, ինչ սկզբունքով են ստացվում հաշվետվությունների և տեղեկությունների արդյունքները և ամենակարևորը՝ ինչպես է առհասարակ ապահովվում պետության կողմից մարդու վերաբերյալ հավաքագրված տվյալների անվտանգությունը և անհատական տվյալների պաշտպանությունը»,- եզրափակել է Հարությունյանը:

Հայկուհի Հարությունյանի՝ թեմային առնչվող հարցազրույցը՝ սույն հղումով: