Նորություններ
-
25.10.2022 Կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված կրթական ծրագրերին ներկայացվող պահանջները քննարկվել են շահագրգիռ կառույցների հետ
Քննարկման մասնակիցներին հետաքրքրվել են, թե ինչ ձևաչափով է լինելու համալսարաններում ներդրվող մոդուլը՝ պարտադի՞ր, թե՞ յուրաքանչյուր բուհ ինքն է այն տեղայնացնելու։
-
24.10.2022 «Շահերի բախումը և բարեվարքության կանոնները հանրային ծառայողների համար» խորգարով դասընթաց ՏԻՄ-երի աշխատակիցների համար
Հանձնաժողովի և Եվրասիա համագործակցության հիմնադրամի նախաձեռնությամբ Իջևանի ԻնֆոՏանը տեղի է ունեցել «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» ծրագրի «Շահերի բախումը և բարեվարքության կանոնները հանրային ծառայողների համար» խորգարով դասընթաց, որին մասնակցել են Իջևան խոշորացված համայնքի վարչական ղեկավարները և համայնքապետարանի աշխատակիցները։
-
21.10.2022 Ինչպես և ինչ գործիքակազմով պայքարել կոռուպցիայի դեմ. աշխատանքային քննարկում ՀՀ Լոռու մարզում
Մասնակիցները ներկայացրել են տարբեր իրավիճակներ՝ ցանկություն հայտնելով լսել դրանց վերաբերյալ Հանձնաժողովի դիրքորոշումը, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն տվյալ իրավիճակի լուծման ուղղությամբ։ Քննարկվել են նաև վարքագծի տիպային կանոններում ամրագրված պարտադիր և խրախուսելի կանոնները:
-
20.10.2022 Կոռուպցիայի կանխարգելման թեմայով հանրային իրազեկման արշավ՝ Վանաձորի մանկավարժների և դպրոցահասակ երեխաների ծնողների շրջանում
Ինչպես արդեն նշել ենք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի գործունեության ծրագրով նախատեսած է մանկավարժների և դպրոցահասակ երեխաների ծնողների շրջանակում իրականացնել կոռուպցիայի կանխարգելման, հանրության շրջանում կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականության տարածման և բարեվարքության համակարգի վերաբերյալ իրազեկման արշավներ:
-
20.10.2022 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Հոկտեմբերի 19-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
-
17.10.2022 ՀՀ Լոռու մարզից մի խումբ երիտասարդներ հյուրընկալվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում
Ուսանողներն անհատական գործնական զրույց-քննարկման ընթացքում ներկայացրել են իրենց պատկերացումներն ու ընկալումները կոռուպցիա երևույթի, դրա դեմ պայքարի կարևորության և իրենց հնարավոր մասնակցության մասին։
-
14.10.2022 Ամփոփվել է կոռուպցիոն ռիսկերի գնահատման իրականացմանը միտված երկօրյա համաժողովը
Ամենակոռումպացված համակարգ առանձնացնելը մեր գնահատմամբ ուղղակի միամտություն կլինի, որովհետև եթե մենք դիտարկում ենք կոռուպցիոն ռիսկերի գնատումը որպես համակարգային միջոցառում, ապա դա կիրառելի է պետական կառավարման բոլոր մարմինների՝ այդ թվում նաև տեղական ինքնակառավարաման մարմինների գործունեության շրջանակներում։
-
13.10.2022 Քննարկում՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթի վերաբերյալ
Հոկտեմբերի 12-ին Երևանի Իբիս հյուրանոցում տեղի է ունեցել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթի վերաբերյալ քննարկում։ «Տարիներ շարունակ այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել օրենքի գործարկման շրջանակներում՝ մեր աշխատակիցները ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ փորձել են հավաքագրել և գտնել դրանց լուծման ուղղությունները։ Սա ևս մեկ հարթակ է, որ բոլորս միասին կարողանանք հասկանալ, թե որ...
-
12.10.2022 Կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ արված աշխատանքներն ու առաջիկա անելիքները քննարկվել են գործընկեր-կառույցների մասնակցությամբ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցներն անդրադարձել են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց գույքի, եկամուտների և շահերի թափանցիկության մեխանիզմների և որոշակի պաշտոններ զբաղեցնող անձանց բարեվարքության ուսումնասիրության համակարգի արդյունավետությանն ու առկա խոչընդոտներին, ինչպես նաև ներկայացրել վարչարարությանը և կոռուպցիայի կանխարգելմանը միտված կրթական և հանրային իրազեկվածության ծրագրերի կատարման ընթացքն ու առաջիկա անելիքները:
-
11.10.2022 Բարեվարքության ուսումնասիրությունները և հետագա հնարավոր լուծումները
«Գերակշռում են դեպքերը, երբ դրական եզրակացություն ստացած անձինք են նշանակվում համապատասխան պաշտոններում, բայց կցանկանամ նշել, էր նաև ունենք որոշակի դեպքեր, որ այդ թվում նաև բացասական եզրաակցություն ստացած անձինք են նշանակվել համապատասխան պաշտոններում»։
-
10.10.2022 «The Chandler Good Government Index»-ի 2022 թվականի զեկույցում անդրադարձ է կատարվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեությանը
Մեզ համար առաջնային է նաև այս ուղղությամբ բարձրացնել հանրային իրազեկվածությունը, քանի որ կանխարգելումը տարբերվում է պատժից. կանխարգելումը պահանջում է երկարաժամկետ ներդրումներ, այդ թվում՝ վերապատրաստումների և կրթության միջոցով։
-
05.10.2022 ՊՈԱԿ-ներում կներդրվի կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը
Բարեվարքության խթանումը կարևոր բաղադրատարր է ոչ միայն հակակառուպցիոն ռազմավարության, այլ նաև դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության կյանքի կոչման տեսանկյունից։