ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Ռազմավարական հաղորդակցություն». Եռօրյա վերապատրաստում

16.02.2024


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) ԵՄ Թվինինգ «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ծրագրի 2.3 ենթաբաղադրիչի շրջանակներում, փետրվարի 12-16-ը կազմակերպվել է Հանձնաժողովի աշխատակիցների համար եռօրյա վերապատրաստում` ուղղված հաղորդակցության հմտությունների և կարողությունների զարգացմանը:

Բաղադրիչի ղեկավար Դետլեֆ Կրեութսերը և փորձագետ Թորսթոն Ռուբբելը վերապատրաստման ընթացքում անդրադարձ են կատարել պատմապատմանը (storytelling)` որպես հաղորդակցության արդյունավետ գործիքի, կիրառման ոլորտներին, մեթոդական մոտեցումներին, սոցիալական մեդիայի կիրառման նրբություններին, ինչպես նաև հաշվետվությունների և հաղորդագրությունների մշակմանը:

Փորձագետների կողմից տրամադրած մամուլի հաղորդագրության ձևանմուշների հիման վրա կազմակերպվել են գործնական աշխատանքներ՝ մամուլի հաղորդագրությունների մշակման միջոցով:

Վերապատրաստման ընթացքում մասնակիցները գործնականում կիրառել են հաղորդակցության հմտությունները՝ կազմակերպելով փորձնական մամուլի ասուլիս, որը տեսանկարահանվել է:

Հաջորդ առաքելության ընթացքում՝ որպես վերապատրաստման երկրորդ փուլ, աշխատակիցները կխորացնեն հաղորդակցության վերաբերյալ իրենց գիտելիքները գործնական աշխատանքների միջոցով: