Նորություններ
-
04.07.2023 ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՄԻԵԴ վճիռների հիմքով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման առաջնահերթությունների վերաբերյալ Արդարադատության նախարարին ներկայացված առաջարկներ
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ Արդարադատության նախարարին առաջարկել է ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը զսպելու, հանրային վստահությունը բարձրացնելու, ինչպես նաև գործընթացն առավել թափանցիկ դարձնելու նպատակով սահմանել վարույթների հարուցման առաջնահերթությունները՝ ըստ ներքոհիշյալ չափորոշիչների՝
-
30.06.2023 «Պետության կարողությունները պարզապես մարդիկ են, որոնք ունեն համապատասխան կրթություն և արդյունավետ ղեկավարման հմտություններ». Ֆրենսիս Ֆուկույամա
2023թ.-ի հունիսի 26-27-ը Համաշխարհային բանկի խմբի կողմից Վաշինգտոնում անցկացված «Հակակոռուպցիան հանուն զարգացման» (AC4D) միջազգային ֆորումի ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հաձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի՝ Սթենֆորդի համալսարանի Ժողովրդավարության, զարգացման և օրենքի գերակայության կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության պրոֆեսոր Ֆրենսիս Ֆուկույամային ուղղված հարցը վերաբերում էր ուժեղ պետության կառուցմանը.
-
29.06.2023 «ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻ ԴԵՐԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ». ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ
Հունիսի 28-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակիցները և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցիչները «Մանկավարժների և ծնողների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում» թեմայով իրազեկման արշավի շրջանակներում Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում հանդիպում ունեցան 6 դպրոցների և 1 քոլեջի 25 ներկայացուցիչների (ուսուցիչներ, դասախոսներ, ծնողներ) հետ:
-
19.06.2023 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հունիսի 12.06-16.06-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամ Արամայիս Փաշինյանը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է կատարել Հանձնաժողովի՝ կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողական գործառույթին, կուսակցությունների ղեկավար մարմնում հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրմանը, կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգմանը, առաջացած խնդիրների օբյեկտիվ և սյուբեկտիվ պատճառներին, օրենքում առկա բացերին:
-
14.06.2023 «ԹՎԱՅՆԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
Հունիսի 14-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնությամբ, Համաշխարհային բանկի և ԱՄՆ ՄԶԳ աջակությամբ, տեղի է ունեցել «Թվայնացում Հայաստանում՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար» խորագրով աշխատաժողով:
-
13.06.2023 2022 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացի ամփոփում
2023 թվականի հունիսի 12-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (այսուհետ՝ Հանձնաժողով) ամփոփել է առաջին անգամ հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի գործարկմամբ ներկայացված տարեկան հայտարարագրերը:
-
13.06.2023 Հայաստանում սկսել են արհեստական բանականությունը կիրառել հակակոռուպցիոն պայքարում
Արհեստական բանականությունը փոխում է աշխարհը` աննախադեպ հնարավորություններ և մարտահրավերներ ստեղծելով մարդկային քաղաքակրթության համար։ Մոտեցումները տարբեր են, բայց բոլոր երկրները ցանկանում են հասկանալ` ի՞նչ հեռանկար է սպասվում։ Հայաստանի իշխանությունները որոշել են այն կիրառել երկրի համար կարևոր մի ոլորտում։
-
13.06.2023 Մոտ 50 կուսակցություն ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով. Արամայիս Փաշինյանի հարցազրույցը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամ Արամայիս Փաշինյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Հանձնաժողովի՝ կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողական գործառույթին, կուսակցությունների ղեկավար մարմնում հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրմանը, կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգմանը, առաջացած խնդիրների օբյեկտիվ և սյուբեկտիվ պատճառներին, օրենքում առկա բացերին:
-
12.06.2023 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մայիսի 05.06-09.06-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ
Հունիսի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ ` ԿԿՀ) տեղի է ունեցել «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի ղեկավար կոմիտեի 5-րդ նիստը: Նիստին մասնակցում էին ԿԿՀ նախագահ՝ Հայկուհի Հարությունյանը, ԿԿՀ անդամներ, ՀՀ արդարադատության նախարարության, գերմանական Միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի (IRZ), Լատվիայի արդարադատության նախարարության ներկայացուցիչներ: Նիստին ընդգրկված էր միջանկյալ եռամսյակային հաշվետվության ներկայացումը:
-
09.06.2023 Հակակոռուպցիոն գնահատման մեթոդաբանության մեկնարկային հանդիպումներ ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում
Կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանության մեկնարկային հանդիպումներ ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում
-
09.06.2023 Հայտարարագրերի հրապարակային ռեեստրի գործարկման վերաբերյալ
Հանձնաժողովը տեղեկացնում է, որ ներկայացված հայտարարագրերի` օրենքով սահմանված կարգով հրապարակումն ապահովելու նպատակով գործարկվել է հայտարարագրերի հրապարակային ռեեստրի նախնական տարբերակը, որը հասանելի է հետևյալ հղումով` https://registry.cpcarmenia.am/:
-
07.06.2023 Հայտարարություն
Վերջին շրջանում հայտարարագրման գործընթացի, դրանցում տեղ գտած բացթողումների և դրանց հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործունեության որակումների առնչությամբ Հանձնաժողովն արձանագրում է, որ հայտարարագրման գործընթացը կանոնակարգելը, հայտարարագրերը ստուգելն ու վերլուծելը Հանձնաժողովի 15 գործառույթներից և 36 լիազորություններից ընդամենը մեկն է: