ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Հայտարարագրման համակարգը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ» թեմայով աշխատանքային քննարկում Ազգային ժողովում

27.02.2024


2024 թվականի փետրվարի 26-ին, պետական մարմինների հետ համագործակցության շրջանակներում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից Ազգային ժողովի հայտարարատու պաշտոնատար անձանց հետ կազմակերպվեց  «Հայտարարագրման համակարգը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ» թեմայով աշխատանքային քննարկում:

Աշխատանքային քննարկման ժամանակ Հանձնաժողովի Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը մասնակիցներին ներկայացրեց հայտարարագրման համակարգի նպատակը, հայտարարատուների շրջանակը, հայտարարագրերի տեսակներն ու դրանց ներկայացման ժամկետները, հայտարարագրման ենթակա տվյալները, հայտարարագրերի ստուգման և վերլուծության գործընթացները, հայտարարագրերի համար կիրառվող պատասխանատվության միջոցները, ինչպես նաև հայտարարագրման էլեկտրոնային համակարգը, դրա կառուցվածքը, ֆունկցիոնալությունը, հայտարարագրերի հրապարակային ռեեստրի հնարավորությունները:

Աշխատանքային քննարկման ընթացքում մասնակիցների կողմից հնչեցին հայտարարագրման գործընթացի վերաբերյալ հավաքագրված հարցադրումները, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:

Հանդիպման ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին Հանձնաժողովին՝ համագործակցության համար՝ շեշտելով նմանօրինակ աշխատանքային քննարկումների կարևորությունը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ստանալու հուզող հարցերի սպառիչ պատասխանները, ինչպես նաև ընդլայնելու համագործակցության շրջանակները: