ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ԾԱՆՈՒՑՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

08.02.2024


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2024 թվականի հունվարի 29-ին ընդունել է «Կուսակցությունների՝ հաշվետու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար հայտարարվող բաց մրցույթի կազմակերպման նպատակով ներկայացվող անհրաժեշտ տեղեկությունների ցանկը, ձևաթուղթը և ժամկետները սահմանելու մասին» N 01-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում), որն օրենքով սահմանված կարգով հրապարակվել է և  ուժի մեջ է մտել 2024 թվականի փետրվարի 7-ից:

Որոշմամբ սահմանվել է, որ կուսակցությունները 2023 թվականի հաշվետու տարվա անհրաժեշտ տեղեկությունների ցանկը և ձևաթուղթը Հանձնաժողով պետք է ներկայացնեն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 25 օրյա ժամկետում, այսինքն՝ մինչև 2024 թվականի մարտի 4-ը, իսկ մյուս տարիներին՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 31-ը:

Որոշումը հասանելի է սույն հղումով, իսկ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 012-77-77-40 հեռախոսահամարով, կամ դրանք ուղղել parties.cpcarmenia@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին: