Նորություններ
-
07.06.2023 «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի ղեկավար կոմիտեի 5-րդ նիստ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ ` ԿԿՀ) հունիսի 6-ին տեղի ունեցավ «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի ղեկավար կոմիտեի 5-րդ նիստը: Նիստին մասնակցում էին ԿԿՀ նախագահ՝ Հայկուհի Հարությունյանը, ԿԿՀ անդամներ, ՀՀ արդարադատության նախարարության, գերմանական Միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի (IRZ), Լատվիայի արդարադատության նախարարության ներկայացուցիչներ: Նիստին ընդգրկված էր միջանկյալ եռամսյակային հաշվետվության ներկայացումը:
-
06.06.2023 2022 թվականի տարեկան հայտարարագրերի հրապարակման վերաբերյալ
Հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2022 թվականի տարեկան հայտարարագրերի՝ օրենքով սահմանված ժամկետներում հրապարակումն ապահովելու ընթացքում հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի՝ 2023 թվականին առաջին անգամ գործարկմամբ պայմանավորված, հնարավոր տեխնիկական և անվտանգային խնդիրները շտկելու նպատակով համակարգը նախագծող ընկերության կողմից համապատասխան աշխատանքների իրականացման համար 2023 թվականի հունիսի 7-ին՝ ժամը 14:00-16:00, համակարգն անհասանելի կլինի, որից հետո մեկօրյա ժամկետում նոր համակարգով ներկայացված հայտարարագրերը կսինխրոնիզացվեն հայտարարագրերի հրապարակային ռեեստրում, և կապահովվի դրանց հանրային հասանելիությունը:
-
05.06.2023 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մայիսի 29.05-02.06-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ
Մայիսի 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով), ԵՄ փորձագետներ Սվեն Իվենսի և Թորստեն Փիթերսի մասնակցությամբ տեղի է ունեցել «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի Բաղադրիչ 1-ի 1.2 ենթաբաղադրիչի շրջանակում մայիսի 29-ից հունսի 2-ը նախատեսված առաքելության գործողությունների քննարկումը։
-
02.06.2023 ԵՄ Թվինինգ ծրագրի 1.2 ենթաբաղադրիչի մայիսի 29-ին հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում կայացած առաքելության ամփոփում
Հունիսի 2-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժո ղովի ( այսուհետ՝ Հանձնաժողով ) նախագահ Հայկուհի Հարությունանի մասնակցութամբ տեղի է ունեցել ԵՄ Թվինինգ ծրագրի 1.2 ենթաբաղադրիչի՝ մայիսի 29-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում կայացած առաքելության ամփոփում: Ծրագիրը Հայաստանի Հանրապետության հանրակրթության համակարգում բարեվարքության սկզբունքների և հակակոռուպցիոն կրթական ծրագրի ներդրման մեծ հնարավորություններ է ընձեռում։ Մի կողմից Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում...
-
02.06.2023 Միջազգային փորձագետների կողմից մշակված հակակոռուպցիոն կրթական նյութերի՝ բովանդակային և ինստիտուցիոնալ առումով տեղայնացման հնարավորությունները հանրակրթության ոլորտում
Հունիսի 1-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղի ունեցավ «Կոռուպցիայի վերաբերյալ իրազեկվածությունը և վերջինիս կանխարգելումը հանրակրթության միջոցով» խորագրով աշխատաժողովի ամփոփումը, որը ենթադրում էր նաև միջազգային փորձագետների կողմից հանրակրթության ոլորտի համար մշակված նյութերի՝ հայկական միջավայրի համար տեղայնացման հնարավորությունները: Հանդիպմանը ներկա էին Հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները, ԵՄ Թվինինգ ծրագրի փորձագետները, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, «Փրոջեքթ Հարմոնի» ընկերության հայաստանյան գրասենյակի, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներ, վերապատրաստողներ:
-
02.06.2023 «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ (այսուհետ՝ Հանձնաժողով), կարևորելով հակակոռուպցիոն կրթական ծրագրերի ներդրումը և հակակոռուպցիոն իրազեկվածության բարձրացումը՝ մայիսի 31-ին ԵՄ Թվինինգ «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ծրագրի բաղադրիչ 1-ի 1.2 ենթաբաղադրիչի շրջանակներում կազմակերպել է «Կոռուպցիայի վերաբերյալ իրազեկվածությունը և վերջինիս կանխարգելումը հանրակրթության միջոցով» խորագրով աշխատաժողով: Աշխատաժողովի նպատակն էր նույն բաղադրիչի նախորդ առաքելությունների արդյունքում հակակոռուպցիոն կրթության բովանդակության և դասավանդման մեթոդների վերաբերյալ ուսուցիչների և վերապատրաստողների համար մշակված նյութերի գործնական փորձարկումը, դրանց վերաբերյալ մասնակիցներից հետադարձ կապի ստացումը և դրան հաջորդող աշխատանքների միջոցով տեղայնացումը:
-
02.06.2023 ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ելույթ է ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։ Նա, մասնավորապես, նշել է, որ. «Հանձնաժողովը 2022թ.-ին ընդհանուր ունեցել է երկու ծրագրային միջոցառում՝ կոռուպցիայի կանխարգելում և բարեվարքության համակարգի զարգացում։ Ընդհանուր բյուջեից հատկացված միջոցները նախատեսված են եղել 333 մլն. 580 հզ. դր, ծախսվել է ավելին` 258 մլն. 408 հզ. դր։ Պատճառը, ըստ էության, ընթացիկ ավելացած նոր գործառույթների` կուսակցությունների աուդիտի համար լրացուցիչ իրականացված ծախսերն են, որը ստացվել է պահուստային ֆոնդից և երկրորդ` արդեն ծրագրային միջոցառումը հանձնաժողովի կարողությունների զարգացում, որն ընդամենը արժեցել է 13 մլն. 751 հզ. դրամ:
-
31.05.2023 Քննարկում
Մասնակցում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Նարինե Ավետիսյանը
-
31.05.2023 «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» հակակոռուպցիոն կրթական ծրագիր
Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցի աշակերտները Մայիսի 30-ին հյուրընկալվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» երիտասարդական կրթական ծրագրի շրջանակներում:
-
30.05.2023 Պրակտիկայի անցկացում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում
Հայաստանում Եվրոպական քոլեջ հիմնադրամի կառավարում 3-րդ կուրսի և գործավարություն՝ լեզվի խորացված իմացությամբ 4-րդ կուրսի ուսանողները 2023 թվականի մայիսի 11-ից մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում իրենց մասնագիտական և կառավարչական պրակտիկան էին անցկացնում ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում:
-
30.05.2023 Գաղտնաբառի հարցում
Բոլոր այն հայտարարատուները, ովքեր չեն ստացել համակարգ մուտք գործելու համար օգտանուն և գաղտնաբառ կամ ում չի հաջողվում ստացված տվյալներով մուտք գործել հայտարարագրման էլեկտրոնային համակարգ, խնդրում ենք իրենց տվյալները լրացնել սույն հղումով ներկայացված ձևաթղթում՝ https://bit.ly/42jZaC0 :
-
30.05.2023 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ուղղված հարցմանն ի պատասխան
Հաշվի առնելով «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական ՀԿ infocom.am լրատվական կայքի և նույն լրատվական կայքի լրագրող Մկրտիչ Կարապետյանի կրկնվող վարքագիծը, այն է՝ ներկայացված փաստերը վերարտադրվում են դրանք խեղաթյուրելով, մոլորեցնելով ընթերցողին, ձևավորելով պատրանք հաղորդվող տեղեկատվության անաչառության, ճշգրտության վերաբերյալ, այսուհետ նույն լրատվական կայքից և վերջինիս լրագրողներից ստացվող հարցումներին պատասխան տրվելու է բացառապես հրապարակային կարգով: