ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հյուրընկալել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

29.02.2024


Փետրվարի 28-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ Հանձնաժողով) հյուրընկալվել է Համաշխարհային բանկի  պատվիրակությունը՝ Բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով Կառավարման հատվածի ղեկավար Ադրիան Ֆոզարդի գլխավորությամբ:

Հանդիպման սկզբում Հանձնաժողովի անդամները շնորհակալություն են հայտնել  արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով Համաշխարհային բանկի մասնագիտական աջակցությունը կոռուպցիայի կանխարգելման գործընթացում:

Հանձնաժողովի անդամները ներկայացրել են կառույցի գործառույթների և լիազորությունների շրջանակը, առաջնահերթությունները, ձեռքբերումները և մարտահրավերները՝ ընդգծելով կոռուպցիայի կանխարգելման համակարգում բարեվարքության, թափանցիկության, մասնակցայնության արդյունավետ և իրագործելի կառուցակարգերի շարունակական կատարելագործման հրամայականը:

Կողմերն անդրադարձել են հակակոռուպցիոն բարեփոխումներում թվայնացման դերին, հակակոռուպցիոն ոլորտի համատեքստում առկա թվային ճարտարապետությանը՝ ներկայացնելով Հանձնաժողովի տեսլականը, քննարկվել են համագործակցության հեռանկարային ուղղությունները: