ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Դարձի՛ր փոփոխության առաջնորդ». Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի

29.02.2024


Փետրվարի 28-ին Կոռուպցիայի կանխարգելման Հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) հյուրընկալվել էին Տավուշի մարզի ք. Դիլիջանի ավագ դպրոցի աշակերտները, ովքեր ընգրկված են «Քաղաքացիական մասնակցության ակումբ» խմբակում (այսուհետ՝ Խմբակ):

Խմբակի ծրագիրը մշակվել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շջանակներում և երաշխավորվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից։

Խմբակի նպատակն է նպաստել սովորողների մասնակցային արժեհամակարգի ձևավորմանը, դրա համար անhրաժեշտ գիտելիքի ավելացմանը և համապատասխան կարողությունների զարգացմանը։ Նշված նպատակի իրականացումը հնարավորություն կստեղծի ավելի արդյունավետորեն ապահովել Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված համապատասխան կարողունակությունների ձևավորումը, ինչպիսիք են՝ ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակությունները, ներառյալ նաև բարեվարքության համակարգը։

«Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի» խորագրով նախագծային աշխատանքի իրականացման շրջանակներում Խմբակի աշակերտները այցելել էին Հանձնաժողով:

Հանդիպման ընթացքում մասնակիցները գործնականում կիրառել են ձեռք բերած գիտելիքները՝ կատարելով մի շարք վարժություններ, որոնց նպատակն էր կոռուպցիայի վերաբերյալ տեղեկություն տրամադրելով սովորողների մեջ զարգացնել ակտիվ քաղաքացիական պատասխանատվություն, ինչպես նաև տալ անհրաժեշտ գիելիքներ տարբերակելու արժեքները և էթիկական սկզբունքները, դասընթացի արդյունքում Խմբակի մասնակիցները ավելի լավ պատկերացում կունենան իրենց իրավունքների և պարտականությունների մասին, կկարողանան ստանալ իրենց հետաքրքրող տեղեկությունը, կատարել համադրումներ և վերլուծություններ:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ անգամ կազմակերպել այցելություն Հանձնաժողով, որտեղ աշակերտները մանրամասն կծանոթանան Հանձնաժողովի գործառույթներին և լիազորություններին՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մանդատ ունեցող մարմին: