Նորություններ
-
02.02.2015 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերը ամբողջությամբ էլեկտրոնայնացվել են
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը տեղեկացնում է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նրանց ամուսնու, նրանց հետ համատեղ ապրող ծնողի, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի կողմից Հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերը ամբողջությամբ էլեկտրոնայնացվել են և այսուհետ մշտապես հասանելի են սույն կայքէջի հայտարարագրերի ռեեստր բաժնում:
-
21.01.2015 ՀԻՇԵՑՈՒՄ` 2014 թվականի գույքի, եկամուտների և տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետի վերաբերյալ
Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածների պահանջների՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք և նրանց հետ փոխկապակցված անձինք պարտավոր են ոչ ուշ, քան մինչև 2015 թվականի փետրվարի 15-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը:
-
20.12.2014 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամը մասնակցել է ԵԱՀԿ քարտուղարության կողմից կազմակերպված Կոռուպցիայի կանխարգելում թեմայով տարածաշրջանային սեմինարին
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Լիլիթ Պետրոսյանը որպես միջազգային փորձագետ մասնակցել է 2014 թվականի դեկտեմբերի 16-ից 17-ը Վրաստանի Բաթում քաղաքում կայացած՝ Կոռուպցիայի կանխարգելում թեմայով տարածաշրջանային սեմինարին: Միջոցառման նպատակը կոռուպցիայի կանխարգելման ոլորտում համաշխարհային և տարածաշրջանային լավագույն փորձի փոխանակումն էր՝ կոռուպցիայի կանխարգելման նախաձեռնությունների արդյունավետության բարձրացման նպատակով: Սեմինարին ներկա էին 46 մասնակիցներ՝...
-
19.12.2014 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի մասնակցությունը Թբիլիսիում կայացած տարածաշրջանային կոնֆերանսին
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Լիլիթ Պետրոսյանը 2014 թվականի դեկտեմբերի 15-ին մասնակցել է Արևելյան գործընկերության և Եվրոպայի Խորհրդի «Լավ կառավարում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի շրջանակներում Թբիլիսիում կազմակերպված՝ ծրագրի իրականացման ընթացքում ներդրված բարեփոխումների և ձևավորված լավագույն փորձի վերաբերյալ ամփոփիչ տարածաշրջանային կոնֆերանսին: Միջոցառմանը մասնակցել են Արևելյան Գործընկերության պետությունների՝ կոռուպցիայի դեմ պայքար իրականացնող...
-
27.11.2014 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նախաձեռնել է դասընթաց՝ «Ակտիվների հայտարարագրերի վերլուծության և հավաստիացման լավագույն փորձի ուսումնասիրություն և փոխանակում» թեմայով
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախաձեռնությամբ Արևելյան Գործընկերության և Եվրոպայի Խորհրդի «Լավ կառավարում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի փորձագետների կողմից 2014 թվականի դեկտեմբերի 4-ից 5-ը Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կազմակերպվում է «Ակտիվների հայտարարագրերի վերլուծության և հավաստիացման լավագույն փորձի ուսումնասիրություն և փոխանակում» թեմայով դասընթաց: Երկօրյա միջոցառման նպատակն է քաղաքացիական հասարակության...
-
26.11.2014 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հանդիպել է Համաշխարհային Բանկի պատվիրակությանը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2014 թվականի նոյեմբերի 25-ին հյուրընկալել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին ՀԲ-ի երևանյան գրասենյակի պետական կառավարման ավագ մասնագետ Դավիթ Մելիքյանը, փորձագետներ Թինա Ջորջը և Սեդա Փահլավունին, ինչպես նաև Հայաստանի պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի ղեկավար Ահարոն Մկրտչյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի աջակցությամբ հանձնաժողովի կողմից իրականացված նախաձեռնություններն ու դրանց...
-
25.11.2014 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ճանաչողական այց է կատարել Լիտվա և Լատվիա
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, Հայաստանի պետական հատվածի արդիականացման 2-րդ ծրագրի շրջանակում, 2014 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 21-ը ճանաչողական այց էր նախաձեռնել Լիտվա և Լատվիա, որի նպատակն էր ծանոթանալ Լիտվայի և Լատվիայի կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմներին, պաշտոնատար անձանց գույքի և շահերի բախման հայտարարագրման համակարգերին, էթիկայի կանոնների և շահերի բախման կանոնակարգման գործընթացներին, ինչպես նաև դրանց խախտումների համար կիրառվող պատժամիջոցներին:...
-
20.10.2014 Հանրային ոլորտի էթիկայի վերապատրաստման համատեղ դասընթաց է անցկացվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի և Գերմանիայի ԴԲԲ Ակադեմիայի կողմից
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը և Գերմանիայի ԴԲԲ Ակադեմիան 2014 թվականի հոկտեմբերի 15-ից 17-ը Արմենիա Մարիոթ հյուրանոցում կազմակերպել են հանրային ոլորտի էթիկայի վերապատրաստման դասընթացներ` Գերմանիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Այս նախաձեռնությունը շարունակությունն է նախորդ՝ էթիկայի վերապատրաստողների ուսուցման միջոցառման, որի ընթացքում Ազգային Ժողովի, Քաղաքացիական ծառայության խորհրդի, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի...
-
22.09.2014 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը և Գերմանիայի ԴԲԲ Ակադեմիան համատեղ անցկացնելու են էթիկայի վերապատրաստողների դասընթաց
2014 թվականի սեպտեմբերի 24-ից 26-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը և Գերմանիայի ԴԲԲ Ակադեմիան՝ Գերմանիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ կազմակերպել են հանրային ոլորտի էթիկայի վերապատրաստողների ուսուցման դասընթաց: Միջոցառման նպատակն էր հանրային ոլորտի էթիկայի վերապատրաստողներ պատրաստելը՝ նրանց էթիկայի վերաբերյալ ինտերակտիվ ու մասնակցային դասընթաց անցկացնելու ունակություններ, դասընթացի մեթոդաբանությանը և բովանդակությանն առնչվող գիտելիքներ փոխանցելով:...
-
20.09.2014 Վարքագծի կանոնագրքի մշակման աշխատաժողով է կազմակերպվել Բարձրաստիճան Պաշտոնատար Անձանց Էթիկայի Հանձնաժողովի և ԵՄ և ՏՀԶԿ համատեղ ՍԻԳՄԱ (SIGMA) ծրագրի ներկայացուցիչների կողմից
2014 թվականի օգոստոսի 16-ից 19-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մասնակցել է Եվրոպական միության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության համատեղ ՍԻԳՄԱ (SIGMA) ծրագրի շրջանակներում իրականացված աշխատաժողովին՝ նվիրված բարձրաստիճան պաշտոնատար անձանց վարքագծի կանոնագրքի մշակմանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ալեսանդրո Զանոտան, ՍԻԳՄԱ ծրագրի իրավական դաշտի և քաղաքացիական ծառայության կառավարման հարցերով ավագ խորհրդատու Խավիեր...
-
02.08.2014 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը պարզաբանում է
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը սույն պարզաբանմամբ տեղեկացնում է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձի, նրա ամուսնու, նրա հետ համատեղ ապրող ծնողի, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի կողմից Հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերի՝ հայտարարատուի կողմից հանձնված կամ նրան վերադարձված փոխառությանն ու նրա եկամուտներին առնչվող բաժիններում, համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ և 35-րդ հոդվածների, արտացոլվում է տեղեկատվություն` ա/ այն...
-
02.08.2014 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մասնակցել է ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Հակակոռուպցիոն ցանցի պատվիրակության հետ քննարկումներին
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, ի թիվս Հայաստանի Հանրապետության այլ պետական մարմինների, Երևանում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Հակակոռուպցիոն ցանցի պատվիրակության կողմից 2014 թվականի հուլիսի 21-ից 24-ը կազմակերպած՝ Հայաստանի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի իրականացման մոնիտորինգի 3-րդ փուլի քննարկումներին: ՏՀԶԿ Հակակոռուպցիոն ցանցի պատվիրակությունը ներկայացնում էին Հակակոռուպցիոն...