Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերը ամբողջությամբ էլեկտրոնայնացվել են
02.02.2015
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը տեղեկացնում է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նրանց ամուսնու, նրանց հետ համատեղ ապրող ծնողի, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի կողմից Հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերը ամբողջությամբ էլեկտրոնայնացվել են և այսուհետ մշտապես հասանելի են սույն կայքէջի հայտարարագրերի ռեեստր բաժնում: