ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նախաձեռնել է դասընթաց՝ «Ակտիվների հայտարարագրերի վերլուծության և հավաստիացման լավագույն փորձի ուսումնասիրություն և փոխանակում» թեմայով

27.11.2014

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախաձեռնությամբ Արևելյան Գործընկերության և Եվրոպայի Խորհրդի «Լավ կառավարում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի փորձագետների կողմից 2014 թվականի դեկտեմբերի 4-ից 5-ը Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կազմակերպվում է «Ակտիվների հայտարարագրերի վերլուծության և հավաստիացման լավագույն փորձի ուսումնասիրություն և փոխանակում» թեմայով դասընթաց: Երկօրյա միջոցառման նպատակն է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ հայտարարագրերի վերլուծության կարողության զարգացումն և հայտարագրերի վերլուծության ու դրանց տվյալների հավաստման առկա մեթոդների վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ փոխանցելը: