Նորություններ
-
05.08.2022 Հանձնաժողովի յութուբյան էջում հնարավոր է հետևել պաշտոնյաների հայտարարագրած գույքի և եկամուտների մասին տեղեկատվությանը
Հանձնաժողովը մեր երկրում կոռուպցիայի կանխարգելման գործում մեծապես կարևորում է հանրային վերահսկողությունը: Հանրության տեղեկացվածությանը միտված միջոցառումների իրականացումը բխում է նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայից:
-
03.08.2022 2022 թվականի առաջին կիսամյակում Հանձնաժողովն իրականացրել է 261 անձի բարեվարքության ուսումնասիրություն
261 եզրակացությունից 149-ը եղել են դրական, 29-ը՝ բացասական, 78-ը՝ դրական վերապահումով: 1 անձի վերաբերյալ որոշում չի կայացվել՝ Հանձնաժողովի անդամների ձայների հավասար բաշվելու հետևանքով:
-
01.08.2022 Հիշեցում կուսակցությունների ղեկավար մարմնի անդամներին. անհրաժեշտ է լրացնել հայտարարագրերը
Հանձնաժողովը 2022 թվականի հուլիսի 8-ին հրապարակում էր տարածել հայտարարագրման էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ՝ տրամադրելով օգտվողի անուն և գաղտնաբառ և առաջարկել մեկամսյա ժամկետում՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 8-ը ներկայացնել համապատասխան հայտարարագրերը:
-
29.07.2022 ԿԿՀ մի խումբ աշխատակիցներ արժանացել են Բիզնեսի միջազգային ակադեմիայի հավաստագրի
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեծապես կարևորում է աշխատակիցների՝ ժամանակակից պահանջներին համապատասխան մասնագիտական կարողություններն ու հմտությունները, որով պայմանավորված՝ տեղական ու միջազգային գործընկերների հետ կազմակերպվում են համանման վերապատրաստումներ:
-
27.07.2022 Ինչպիսի վարքագիծ պետք է դրսևորեն ղեկավար պաշտոն զբաղեցնող անձինք. հատվածներ Վարքագծի տիպային կանոններից
Հանրային ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է չտալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին հակասող, ինչպես նաև իր կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս հանձնարարականներ։
-
25.07.2022 Հաստատվել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում 2022 թվականի հաղորդակցման գործողությունների ծրագիրը
Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարող մարմինների գործունեությունը, գործառույթներն ու օրենքով պատվիրակված մանդատը հանրության շրջանում առավելագույնս ընկալելի դարձնելու նպատակով կկազմակերպվեն տարաբնույթ տեղեկատվական արշավներ:
-
21.07.2022 Կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են աուդիտի ենթակա տարեկան հաշվետվությունների պատրաստման վերաբերյալ հարցեր
Կուսակցությունների ներկայացուցիչները հիմնականում բարձրացրել են անդամավճարների և նվիրատվությունների հետ կապված հարցեր։
-
18.07.2022 Տեղի է ունեցել «Հայաստանի հանրային հատվածում բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում» ԵՄ Թվինինգ ծրագրի Ղեկավար Հանձնախմբի առաջին նիստը
Հուլիսի 14-ին տեղի է ունեցել «Հայաստանի հանրային հատվածում բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում» ԵՄ Թվինինգ ծրագրի Ղեկավար Հանձնախմբի (այսուհետև՝ ՂՀ) առաջին առցանց նիստը
-
14.07.2022 «Ֆոնդահայթայթման տեխնոլոգիաներ» խորագրով դասընթաց՝ ԿԿՀ-ում
Հուլիսի 13-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում տեղի է ունեցել Հայաստանում արդարադատության և հակակոռուպցիոն բարեփոխումների համատեքստում Արդարադատության ոլորտի հաստատությունների համար հաղորդակցության կարողությունների զարգացման երկրորդ փուլի առաջին դասընթացը։
-
08.07.2022 Ի գիտություն կուսակցությունների ղեկավար մարմնի անդամներին
Հարգելի՛ հայտարարատուներ, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում՝ այդ մարմինների անդամները (այսուհետ՝ Կուսակցության ղեկավար մարմնի անդամներ) պետք է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ներկայացնեն 2021 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը, ինչպես նաև 2022 թվականի հունվարի 1-ից հետո պաշտոն ստանձնելու կամ դադարեցնելու դեպքում՝ համապատասխան հայտարարագրերը:
-
08.07.2022 Տեղի է ունեցել աուդիտորական կազմակերպությունների մրցութային առաջարկների բացման նիստը
Հուլիսի 8-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում տեղի է ունեցել Կուսակցությունների ֆինանսական միջոցների, աղբյուրների, ծախսերի և գույքի մասին տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկների բացման նիստը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրամանով ձևավորված մրցութային հանձնաժողովը հուլիսի 8-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ դադարեցրել է աուդիտորական կազմակերպությունների կողմից հայտերի ներկայացման գործընթացը։...
-
07.07.2022 Մրցութային առաջարկների բացման նիստի մասնակցության հրավեր
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կարևորելով հանրային հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքների ապահովումը, բոլոր շահագրգիռ կողմերին, լրատվամիջոցներին հրավիրում է ներկա գտնվելու կուսակցությունների 2021թ. տարեկան հաշվետվությունների աուդիտի կազմակերպման նպատակով հայտարարված մրցույթի մրցութային առաջարկների բացման նիստին, որը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ին , Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Մեծ դահլիճում (ՀՀ, ք. Երևան, Կորյունի 15): Միաժամանակ...