Նորություններ
-
06.09.2017 Տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հանրապետության Նախագահի հետ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն աշխատանքային հանդիպում է ունեցել Հանրապետության Նախագահի հետ: Հանդիպման ժամանակ հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է հանձնաժողովի կողմից նախորդ տարիներին կատարված աշխատանքները, հիմնական ձեռքբերումներն ու խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները: Մասնավորապես, Հանրապետության Նախագահին ներկայացվել է, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, ի թիվս այլ...
-
04.09.2017 Հանձնաժողովի անդամը մասնակցել Է ՄԱԿ-ի Կոռուպցիայի կանխարգելման հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի հանդիպմանը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Լիլիթ Պետրոսյանը 2017 թվականի օգոստոսի 21-ից 23-ը մասնակցել է Վիեննայում կայացած ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կիրարկման նպատակով ստեղծված Կոռուպցիայի կանխարգելման հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի 8-րդ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են տարբեր երկրների կրթական համակարգերում և քրեական արդարադատություն իրականացնող մարմիններում կոռուպցիայի կանխարգելման լավագույն փորձն ու նախաձեռնությունները: Միջոցառմանը ներկա են...
-
14.07.2017 Սահմանվել է տեղեկատվություն ներկայացնելու պարտականություն
2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-98-Ն Հայաստանի Հանրապետության օրենքը, որով ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը: Հայտարարատու պաշտոնատար անձինք (բացառությամբ պաշտոնավարող բարձրաստիճան պաշտոնատար անձանց), պարտավոր են մինչև 2017 թվականի սեպտեմբերի 15-ը Հանձնաժողով ներկայացնել 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և...
-
14.07.2017 Ուժի մեջ է մտել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը
2017 թվականի հուլիս 1-ից ուժի մեջ է մտել Ազգային Ժողովի կողմից հունիսի 9-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով հիմքեր են ստեղծվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառնական անկախության, հայտարարագրմանն առնչվող կարգավորումների բարելավման, Հանձնաժողովի կողմից հայտարարագրերի վերլուծության գործառույթի արդյունավետ իրականացման համար: Հիշյալ օրենքով...
-
24.11.2016 Առաջարկվել է հայտարարագրերի տվյալների արժանահավատության ստուգման գործիք ներդնելու վերաբերյալ նախագիծ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախաձեռնությամբ մշակվել և սույն թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ կառավարություն է ներկայացվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերում արտացոլված տվյալների արժանահավատության ստուգման գործիքների զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության որոշման նախագիծ : Վերջինս միտված է ապահովելու Հանձնաժողովին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության...
-
23.11.2016 Մշակվել է Հանձնաժողովի լիազորությունների ընդլայնման առաջարկություն
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2016 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել հայտարարագրման համակարգի օրենսդրական բարեփոխման իր մոտեցումները և Հանձնաժողովին էթիկայի հարցերով համակարգողի դերակատարում վերապահելու վերաբերյալ առաջարկությունները, որոնք մշակվել են ի կատարումն ԵՄ բյուջետային աջակցության ֆինասավորման համաձայնագրի համապատասխան նախապայմանի: Հանձնաժողովի՝ համակարգողի դերին առնչվող առաջարկությունները ներառում են էթիկայի...
-
22.11.2016 Ներկայացվել է հայտարարատուների շրջանակի ընդլայնման նախաձեռնություն
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության առաջնահերթություններից է հայտարարագրման համակարգի զարգացումն ու բարեփոխումը և այդ կապակցությամբ, Հանձնաժողովը սույն թվականի նոյեմբերի 11-ին ՀՀ կառավարություն է ներկայացրել առաջարկություն , որով նախատեսվում է օրենքով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն կրող պաշտոնատար անձանց ցանկի ընդլայնումն այն տրամաբանությամբ, որ այդ ցանկում ներառվեն նաև հանրային ծառայության առանձին ոլորտների պաշտոնների համապատասխան խմբերում...
-
05.09.2016 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կազմակերպում է «Հանրային էթիկայի նորմերի կիրառման առանձնահատկությունները դատախազական և դատական համակարգերում» թեմայով աշխատաժողով
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, կազմակերպում է «Հանրային էթիկայի նորմերի կիրառման առանձնահատկությունները դատախազական և դատական համակարգերում» թեմայով աշխատաժողով , որը տեղի կունենա 2016 թվականի հոկտեմբերի 1-ից 2-ը՝ Դիլիջան քաղաքի «Բեսթ Վեսթերն Փարադայս» հյուրանոցում: Միջոցառման նպատակը բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող դատավորների և...
-
03.06.2016 Տեղի է ունեցել «Էթիկայի նորմերի կիրարկման և պրակտիկայի միասնականության ապահովումը» թեմայով աշխատաժողով
2016 թվականի հունիսի 3-ին տեղի է ունեցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի և Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպված «Էթիկայի նորմերի կիրարկման և պրակտիկայի միասնականության ապահովումը» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, պետական մարմինների էթիկայի հանձնաժողովների պաշտոնյաներ և էթիկայի հարցերով պատասխանատուներ: Միջոցառմանը զեկույցով հանդես է եկել...
-
18.05.2016 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը նախաձեռնել է «Էթիկայի նորմերի կիրարկման և պրակտիկայի միասնականության ապահովումը» թեմայով աշխատաժողով
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, կազմակերպում է «Էթիկայի նորմերի կիրարկման և պրակտիկայի միասնականության ապահովումը» թեմայով աշխատաժողով, որը տեղի կունենա 2016 թվականի հունիսի 3-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Միջոցառման նպատակը հանրային մարմիններում էթիկական վարքագծի խթանման և էթիկայի կանոնների կիրարկման միջազգային լավագույն փորձի, ինչպես...
-
12.05.2016 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2016 թվականի մայիսի 12-ին հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին, ինչպես նաև հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկական վարքագծի խթանման և շահերի բախման իրավիճակների արդյունավետ կառավարման խնդիրներ: Հանձնաժողովը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ...
-
29.04.2016 Ի պատասխան Ազատություն ռադիոկայանի բանավոր հարցման
Ի պատասխան Ազատություն ռադիոկայանի` «Թրանսփարեսնի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած Միհրան Պողոսյանի նկատմամբ վարույթ հարուցելու խնդրանքով դիմումի քննության ընթացքի վերաբերյալ բանավոր հարցման` Հանձնաժողովը տեղեկացրել է. Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված նյութերի հրապարակումից հետո ԶԼՄ-ներում բազմիցս տեղեկություններ են տարածվել, որ այդ փաստերի ուսումնասիրությամբ զբաղվում են իրավապահ...