ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին

12.05.2016

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2016 թվականի մայիսի 12-ին հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին, ինչպես նաև հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկական վարքագծի խթանման և շահերի բախման իրավիճակների արդյունավետ կառավարման խնդիրներ: Հանձնաժողովը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) և այլ միջազգային կառույցների՝ կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հանձնարարականների կապակցությամբ Հանձնաժողովի իրականացրած աշխատանքներն ու դրանց արդյունքները: