Նորություններ
-
09.11.2020
ԻՐԱԶԵԿՈՒՄ
Հայտարարագրման համակարգի սահմանափակումների վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրազեկում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում պետական կառավարման համակարգի տեղեկատվական ցանցերի շահագործման և օգտագործման համար սահմանվել են որոշակի սահմանափակումներ։
-
15.10.2020
Նախագահի օգնականի թափուր հաստիքի հայտարարություն
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարում է բաց մրցույթ՝ Հանձնաժողովի նախագահի օգնականի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
-
15.10.2020
Հանձնաժողովի անդամի օգնականի թափուր հաստիքի հայտարարություն
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարում է բաց մրցույթ՝ Հանձնաժողովի անդամի օգնականի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
-
15.09.2020
Ինչպես լրացնել բարեվարքության հարցաթերթիկը
Բարեվարքության հարցաթերթիկի էլեկտրոնային տարբերակը համապատասխան ձևաչափով լրացնելու համար անհրաժեշտ է հետևել պահանջվող ցուցումներին ։
-
04.08.2020
Հայտարարագրերի ներկայացման և հայտարարագրում փոփոխություն կատարելու կարգից քաղվածք
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայացնում է Հանձնաժողովի կողմից մշակված «ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ» քաղվածքը։ Հանձնաժողովն առաջարկում է հայտարարատու անձանց ուղղորդվել և օգտագործել ներկայացված քայլերը՝ հայտարարագրերում փոփոխություններ իրականացնելու համար։
-
30.07.2020
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ Հանձնաժողովի կողմից ՀՀ Դատական դեպարտամենտ է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Ստեփան Կարոյի Միքայելյանի և Գոռ Գագիկի Հակոբյանի վերաբերյալ կազմված բարեվարքության եզրակացությունները։
-
22.07.2020
Հանձնաժողովը որոշել է Զարուհի Բաթոյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ
2020 թվականի հուլիսի 3-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (Հանձնաժողով) որոշել է Զարուհի Բաթոյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նշանակելով տուգանք 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար:ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով 2018 թվականին նույն նախարարությունում նախարարի առաջին տեղակալ էր 2019թ. հունիսի 21-ին ներկայացրած գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2018 թվականի տարեկան հայտարարագրում «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում չի հայտարարագրել իր եկամուտները:
-
22.07.2020
Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել
2020 թվականի հուլիսի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել:
-
12.06.2020
Կարևոր հայտարարություն հայտարարագրերի վերաբերյալ
2020 թվականի հունիսի 10-ից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հրապարակվել են պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը, որոնք հասանելի են հետևյալ հղմամբ՝ http://cpcarmenia.am/hy/declarations-registry/։
-
05.06.2020
Ներկայացված հայտարարագրերը կհրապարակվեն 2020 թվականի հունիսի 10-ին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ավարտվել է 2019 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացը։
-
27.05.2020
Հայտարարագրում: Կարևոր տեղեկություններ
Հայտարարագրերի լրացման և ներկայացման համար Հանձնաժողովը ներկայացնում է պարզաբանումներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Կառավարության որոշմամբ 2020 թվականի մայիսի 28-29-ը ոչ աշխատանքային օրեր են, իսկ դրանց հաջորդում են հանգստյան օրեր:
-
26.05.2020
Ինչպես լրացնել բարեվարքության հարցաթերթիկը
Բարեվարքության հարցաթերթիկի էլեկտրոնային տարբերակը համապատասխան ձևաչափով լրացնելու համար անհրաժեշտ է հետևել պահանջվող ցուցումներին ։