Նորություններ
-
30.07.2014 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամը մասնակցել է տարածաշրջանային սեմինարի
2014 թվականի հունիսի 26-ից 27-ը Ալբանիայի Տիրանա քաղաքում տեղի է ունեցել «Կոռուպցիայի կանխարգելում. Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի միտումներն ու հաջողված փորձի օրինակները» սեմինարը, որին մասնակցել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արտակ Սարգսյանը: Սեմինարը կազմակերպվել էր ՏՀԶԿ (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Հակակոռուպցիոն ցանցի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության...
-
04.06.2014 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը տվել է եզրակացություն
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2014 թվականի ապրիլի 25-ի թիվ 12-Ա որոշմամբ հարուցել է վարույթ՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից պաշտոնավարման ընթացքում էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ հարցի քննարկման նպատակով: Հարուցված վարույթի արդյունքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հաստատել է հետևյալ եզրակացությունը: (Եզրակացություն)
-
04.06.2014 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները մասնակցել են Արևելյան Գործընկերության և Եվրոպայի Խորհրդի կողմից կազմակերպված տարածաշրջանային սեմինարին
2014 թվականի մայիսի 28-ից 29-ը Արևելյան Գործընկերության և Եվրոպայի Խորհրդի «Լավ կառավարում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել ակտիվների հայտարարագրերի վերլուծության վերաբերյալ տարածաշրջանային սեմինար Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, որի նպատակն էր միջազգային փորձագետների և Արևելյան Գործընկերության 6 երկրների՝ հայտարարգրերի ոլորտի 27 մասնագետների մասնակցությամբ՝ հայտարարագրերի վերլուծության ու դրանց տվյալների հավաստման առկա մեթոդների, տեղեկատվության ու...
-
26.04.2014 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2014 թվականի ապրիլի 25-ին հարուցել է վարույթ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը քննարկել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի դիմումը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ և 2014 թվականի ապրիլի 25-ի թիվ 12-Ա որոշմամբ հարուցել վարույթ:
-
18.04.2014 Սիրանուշ Սահակյանը մասնակցելու է ԱՄՆ կառավարության «Էթիկայի խթանումը կառավարման համակարգում» թեմայով ծրագրին
2014 թվականի ապրիլի 19-ից մայիսի 10-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը մասնակցելու է ԱՄՆ կառավարության «Էթիկայի խթանումը կառավարման համակարգում» թեմային նվիրված Միջազգային այցելու ծրագրին, որի նպատակն է աշխարհի տարբեր երկրների էթիկայի ոլորտի զարգացումների, նվաճումների և խնդիրների քննարկումն ու փորձագետների միջև փորձի փոխանակումը: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ և քննարկումներ էթիկայի համակարգի ինստիտուտների` ԱՄՆ...
-
07.04.2014 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մասնակցել է Գերմանիայի միջազգային զարգացման գործակալության (GIZ) կազմակերպած սեմինարին
2014 թվականի ապրիլի 2-4-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մասնակցել է Գերմանիայի միջազգային զարգացման գործակալության (GIZ) ծրագրի շրջանակներում Երևանում կազմակերպված հանրային ոլորտի էթիկայի կրթության վերաբերյալ սեմինարին, որն անցկացնում էին Գերմանիայի ԴԲԲ ակադեմիայի աշխատակիցներ Հանս Ռիեգերը և Փոլա Բորովսկան: Միջոցառման ընթացքում համատեղ քննարկվել և մշակվել են էթիկայի ուսումնական ծրագրերի բաղադրիչները, դրանց անցկացման մեթոդաբանությունը և դասավանդման նյութերը: Էթիկայի...
-
11.03.2014 Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամների ճանաչողական այցը Կոռուպցիայի կանխարգելման Սլովենիայի հանձնաժողով
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը շարունակում է զարգացնել ակտիվ միջազգային համագործակցություն օտարերկրյա պետությունների էթիկայի մարմինների հետ՝ էթիկայի համակարգերի լավագույն միջազգային փորձը Հայաստանում ներդնելու նպատակով: Այսպիսով, 2014 թվականի մարտի 24-28-ը Եվրոպական Միության Թայեքս (TAIEX) ծրագրի շրջանակում (Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման գլխավոր տնօրինության կառույցների զարգացման ստորաբաժանման գործիք) տեղի է ունեցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի...
-
30.04.2013 «Հանրային ոլորտում շահերի բախման կարգավորման միջազգային փորձն ու ազգային մարտահրավերները» թեմայով համաժողով
ԵՄ պատվիրակության հետ համատեղ 2013 թվականի ապրիլի 30-ին կազմակերպվել է «Հանրային ոլորտում շահերի բախման կարգավորման միջազգային փորձն ու ազգային մարտահրավերները» թեմայով կոնֆերանսը, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ քննարկվել է շահերի բախման հիմնախնդրով միջազգային խորհրդատվության ներգրավման խնդիրը: Կոնֆերանսին բացման խոսքով հանդես է եկել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը՝ ներկայացնելով Հայաստանում շահերի բախման խնդիրները,...
-
19.04.2013 «Հանրային ոլորտի էթիկան Հայաստանում և ԵՄ-ում» թեմայով համաժողով
Հանձնաժողովը 2012 թվականից ակտիվ համագործակցում է Եվրոպական միության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ՝ ՍԻԳՄԱ (SIGMA) ծրագրի շրջանակներում և 2013 թվականի ապրիլի 19-ին կազմակերպել է “Հանրային ոլորտի էթիկան Հայաստանում և ԵՄ-ում” թեմայով համաժողով, որի ընթացքում ներկայացվել են հանրային ոլորտի էթիկայի եվրոպական համակարգերն ու դրանց զարգացման փորձը, ինչպես նաև էթիկայի զարգացման եվրոպական լավագույն փորձի կիրառման հնարավորությունները Հայաստանում: ...
-
11.04.2013 «Ռիսկերի գնահատում, կոռուպցիայի խորքային պատճառների տիպաբանություն» թեմայով սեմինար Քիշնևում
2013 թվականի ապրիլի 11-ից 12-ը Արևելյան գործընկերության և Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» ծրագրի շրջանակում Մոլդովայի արդարադատության ազգային ինստիտուտի և Ազգային հակակոռուպցիոն կենտրոնի կողմից Քիշնևում կազմակերպվել էր տարածաշրջանային կոնֆերանս՝ «Ռիսկերի գնահատում, կոռուպցիայի խորքային պատճառների տիպաբանություն» թեմայով: Նշված միջոցառմանը մասնակցել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արմեն Խուդավերդյանը՝...
-
14.01.2013 Հանդիպում Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության պատվիրակության հետ
2013 թվականի հունվարի 14-ից մինչև 18-ը տեղի է ունցել Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության պատվիրակության այցը Երևան՝ ՏԶՀԿ փորձագետ Խավիեռ Սիստեռնասի գլխավորությամբ: Այցի հիմնական նպատակն էր Հայաստանի էթիկայի համակարգի ուսումնասիրությունը և դրա զարգացման հայեցակարգի մշակման վերաբերյալ շահագրգիռ կողմերի հետ քննարկումների իրականացումը: Այցի ընթացքում պատվիրակության անդամները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, այդ թվում՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանի, ՀՀ...
-
07.12.2012 «Հակակոռուպցիոն ռազմավարական շրջանակներ» թեմայով կլոր սեղան քննարկում
2012 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ԵՄ խորհրդատվական խմբի կազմակերպած «Հակակոռուպցիոն ռազմավարական շրջանակներ» թեմայով կլոր սեղան քննարկումը, որի նպատակն էր մտքեր փոխանակել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործողությունների և ապագա ռազմավարությունների արդյունավետության բարձրացման վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը և հանձնաժողովի անդամներ Արմեն Խուդավերդյանն ու Լիլիթ...