ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կարևոր հայտարարաություն հայտարարագրերի վերաբերյալ

12.06.2020


 2020 թվականի հունիսի 10-ից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հրապարակվել են պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը, որոնք հասանելի են հետևյալ հղմամբ՝ http://cpcarmenia.am/hy/declarations-registry/։ 

 
Հանձնաժողովը դիմում է բոլոր այն անձանց, կազմակերպություններին և լրագրողներին, ովքեր իրականացնելու են հայտարարագրերի վերլուծություն կամ այլ կերպ ուսումնասիրության համար օգտագործելու են հայտարարագրերում առկա տվյալները․
 
Բոլոր այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերը հրապարակված չեն կամ հանձնված են  հունիսի 1-ից հետո, խնդրում ենք մինչ այդ տեղեկությունների, տվյալի հիման վրա եզրահանգում կատարելը կամ լրագրողական նյութ պատրաստելը կապ հաստատել Հանձնաժողովի հետ և ստանալ պարզաբանումներ։ 
Նոր տեսակի կորոնավիրուսի՝ COVID-19 տարածման պատճառով եղել են պաշտոնատար անձինք, նրանց ընտանիքի անդամներ, ովքեր մեկուսացման պատճառով հայտարարագրերը լրացնելու հնարավորություն չեն ունեցել։ Բացի այդ, տեխնիկական խնդիրների պատճառով որոշ պաշտոնատար անձինք, նրանց ընտանիքի անդամներ չեն ծանուցվել կամ ծանուցվել են ուշացած։  
Այս բոլոր դեպքերում Հանձնաժողովն անհատապես կապ է հաստատել հայտարարատուների հետ և տրամադրել է լրացուցիչ 7 օրյա ժամկետ հայտարարագրերի լրացման համար, ինչպես նաև սահմանել է, որ բոլոր այս դեպքերում հայտարարագրերը չեն համարվում օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված։