ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ԻՐԱԶԵԿՈՒՄ

09.11.2020

 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հայտարարագրման համակարգի սահմանափակումների վերաբերյալ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրազեկում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում պետական կառավարման համակարգի տեղեկատվական ցանցերի շահագործման և օգտագործման համար սահմանվել են որոշակի սահմանափակումներ։
Մասնավորապես, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրման համակարգը հայտարարագրերի լրացման, հայտարարագրում առկա տվյալների ուղղման և հայտարարագրերի հետ կապված այլ գործողությունների համար հասանելի է միայն պետական մարմինների տարածքից՝ պետական մարմինների սպասարկման այ-փի հասցեին միացած համակարգիչներից։
Հաշվի առնելով նման սահմանափակումները՝ Հանձնաժողովը տեղեկացնում է.
  1. Հանձնաժողովի կողմից պատասխանատվություն չի սահմանվի բոլոր այն հայտարարատուների (ներառյալ՝ պաշտոնատար անձի ընտանիքի անդամները) նկատմամբ, ովքեր պետական մարմինների սպասարկման ցանցին միացված համակարգիչներին հասանելիություն չունեն և չեն կարող լրացնել հայտարարագրերը։
  2. Այն բոլոր հայտարարատուները, ովքեր օգտագործում են պետական մարմինների սպասարկման ցանցին միացված համակարգիչներ, օրենքով սահմանված ժամկետներում պարտավոր են ներկայացնել համապատասխան հայտարարագրերը։ Խնդրում ենք կապ հաստատել Հանձնաժողովի հետ՝ առանձին հարցերի վերաբերյալ ուղղորդումներ ստանալու համար։
Հանձնաժողովը լրացուցիչ կծանուցի սահմանափակումների վերացման մասին և, կոնկրետ ժամկետ սահմանելով, հնարավորություն կտա հայտարարատուներին լրացնել հայտարարագրերը կամ կատարել անհրաժեշտ գործողությունները։