ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանձնաժողովի անդամի օգնականի թափուր հաստիքի հայտարարություն

15.10.2020


  1. Հանձնաժողովի անդամի օգնականի հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը`

    • կազմակերպչական և ադմինիստրատիվ աշխատանքի իրականացում, հեռախոսազանգերի սպասարկում,

    • հասարակական կապերի ապահովում,

    • հանդիպումների պլանավորում և կազմակերպում,

    • Հանձնաժողովի անդամի կողմից իրականացվող գործառույթներից և խնդիրներից բխող ընթացիկ և հեռանկարային աշխատանքային ծրագրերի, գրությունների, առաջարկությունների, եզրակացությունների, և այլ փաստաթղթերի նախագծերի կազմում,

    • ոլորտային ուսումնասիրությունների և հետազոտությունների իրականացում,

    • Հանձնաժողովի նախագահի/անդամի համակարգման ոլորտներում առկա իրավիճակի և արդի հիմնահարցերի վերաբերյալ պարբերաբար ամփոփ տեղեկատվության տրամադրում,

    • այլ հանձնարարականների կատարում։

  2. Օգնականիններկայացվողպահանջները՝

    • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն

    • Բարձրագույն կրթություն /ցանկալի է իրավունք կամ տնտեսագիտություն մասնագիտությամբ /,

    • համապատասխան բնագավառի կամ մասնագիտական աշխատանքային փորձ,

    • տիրապետում է հայերեն լեզվին,

    • տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին (ազատ),

    • տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,

    • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

    Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում, արագ սովորելու, սեղմ ժամկետներում աշխատելու, խնդիրները լուծելու և անսովոր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:

  3. Դիմումներիներկայացմանվերջնաժամկետնէ՝
    27 հոկտեմբերի 2020թ.
  4. Աշխատանքիվայրը՝ՀՀ, ք. Երևան, Կորյունի 15
  5. Դիմողիկողմիցներկայացվողփատաթղթերիանհրաժեշտցանկ՝

    • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենները,

    • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

    • ինքնակենսագրական,

    • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

  6. Ընտրություն կատարելու եղանակն է՝դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն և հարցազրույց:

Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջներին համապատասխան),

Էլ. փոստ՝hr@cpcarmenia.am: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ հասցե՝ք. Երևան, Կորյունի 15, 1-ին հարկ, հեռախոսոսահամար՝ 012 77 77 24: