ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ինչպես լրացնել բարեվարքության հարցաթերթիկը

15.09.2020


Հարցաթերթիկի էլեկտրոնային ձևաչափով լրացման ենթակա տարբերակըայստեղ

 

Հարցաթերթիկի լրացման ձևը՝ տեսանյութում

Դատավորի թեկնածուների հավակնորդների համար

 

Հարցաթերթիկը բաղկացած է

    • Անձնական տվյալներ,
    • Կրթության, աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ,
    • Փոխկապակցված պաշտոնատար անձանց վերաբերյալ տեղեկություններ,
    • Քրեական, վարչական, կարգապահական պատասխանատվության վերաբերյալ տեղեկություններ,
    • Գույքային դրություն բաժիններից։

Հարցաթերթիկն անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ

1․ Յուրաքանչյուր բաժնի հարցերի դաշտում՝ ձախ կողմում, գտնվող «ավելացնել» կոճակի միջոցով ավելացնել նոր սյուն և լրացնել Ձեզ վերաբերելի հարցի պատասխանը։ Մի քանի պատասխանի առկայության դեպքում նույն կոճակի միջոցով կարող եք համապատասխանաբար ավելացնել մի քանի սյուն։ Նույն սկզբունքով պատասխանը սխալ լինելու դեպքում կամ հեռացնելու համար անհրաժեշտ է սեղմել «ջնջել» կոճակը։

2Այն հարցերը, որոնք Ձեզ վերաբերելի չեն կամ Դուք այդ հարցերի պատասխանները չունեք, պետք չէ սյուն ավելացնել կամ ինչ-որ բան լրացնել։ Այդ հատվածները խնդրում ենք թողնել առանց լրացնելու։

3 Հարցաթերթիկն ամբողջությամբ լրացնելուց հետո անրաժեշտ է սեղմել «ստուգել լրացման ամբողջականությունը» կոճակը։ Նոր բացվող պատուհանը Ձեզ կհուշի և կարմիրով կընդգծի այն հարցերը, որոնք չեն լրացվել։ Դուք կարող եք ետ վերադառնալ համապատասխան բաժնի համապատասխան հարցին և շտկել բացթողումը կամ լրացնել չլրացված դաշտը։

4Հարցաթերթիկը լրացնելուց, տվյալների և լրացման ենթակա դաշտերի ամբողջականությունը ստուգելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Արտահանել PDF» կոճակը։

5Համակարգն ավտոմատ կերպով ամբողջականացնում է Ձեր լրացրած հարցերի պատասխանները PDF ձևաչափով, անհրաժեշտ է այդ տարբերակը տպել, ստորագրել յուրաքանչյուր էջի տակ և տպված տարբերակը ներկայացնել ՀՀ դատական դեպարտամենտ։ 

Ամբողջականացված PDF փաստաթղթում տառաչափը հնարավոր է ավելի փոքր լինի՝ կախված լրացված դաշտերի քանակից։ Դուք այդ ձևաչափը ինքնուրույն փոխելու կարիք չունեք, անհրաժեշտ է ստորագրել հենց այդ տարբերակի վրա, քանի որ տվյալները ստացվում են նաև էլեկտրոնային տարբերակով։ 

Լրացված հարցաթերթիկի էլեկտրոնային տարբերակը Excel  ձևաչափով պահպանվում է Ձեր համակարգչում, անհրաժեշտ է այն էլեկտրոնային փոստով ուղարկել integrity@cpcarmenia.am  էլեկտրոնային հասցեին կամ էլեկտրոնային կրիչով մյուս փաստաթղթերի հետ միասին ներկայացնել ՀՀ դատական դեպարտամենտ։

Հարցաթերթիկի լրացման հետ կապված հարցերի դեպքում զանգել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հետևյալ հեռախոսահամարով՝ 012 77 77 28 կամ ուղարկել նամակ info@cpcarmenia.am հասցեին։