Նորություններ
-
16.07.2024
Հայտարարություն
2024 թվականի հուլիսի 19-ին, ժամը 10:00 տեղի կունենա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի օրակարգը հասանելի է հղումով : Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024 թվականի հուլիսի 18-ը` ժամը 18:00, գրանցվել հետևյալ հղումով :
-
12.07.2024
Իրականացվել է բարեվարքության համակարգի տարրերի խախտման հիմքով պատասխանատվության գործող կառուցակարգերի խնդիրների գույքագրում
Հանձնաժողովը ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող՝ 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի «1 ․ 25» գործողության շրջանակներում իրականացրել է բարեվարքության համակարգի տարրերի խախտման հիմքով պատասխանատվության գործող կառուցակարգերի վերլուծություն և խնդիրների գույքագրում: Ռազմավարության ներքո առանձնակի կարևորություն է տրվել բարեվարքության համակարգի շարունակական կատարելագործմանը, որի շրջանակներում նախատեսվել է նաև պատասխանատվության...
-
12.07.2024
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄըՔինին
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին ՄըՔինը Հայաստան կատարած այցելության շրջանակներում հուլիսի 11-ին այցելել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով): Հանդիպման ընթացքում Հանձնաժողովի անդամները ներկայացրել են հանրային կառավարման համակարգում բարեվարքության խթանման, հայտարարագրման և բարեվարքության ուսումնասիրության ինստիտուտների կայացման և զարգացման, կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգի ներդրման ուղղությամբ...
-
01.07.2024
«Կոռուպցիայի կանխարգելումը կրթության միջոցով» թեմայով վերապատրաստում/աշխատաժողով
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կրթության կազմակերպիչների, հանրակրթական դպրոցների ուսուցիչների և հակակոռուպցիոն, ինչպես նաև ժողովրդավարության խմբակներ վարողների համար, մշակել է «Հակակոռուպցիոն կրթությունը ՄԿՈւ ոլորտում» մոդուլի մեթոդական ձեռնարկի նախագիծ, որի շուրջ կարծիքներ հավաքագրելու և այն տեղայնացնելու շուրջ քննարկումների շրջանակներում, հունիսի 28-ին Հանձնաժողովում հյուրընկալվել են ՀՀ մի շարք ուս. հաստատությունների շուրջ 20 տնօրեններ և փոխտնօրեններ:...
-
26.06.2024
«Բարեվարքություն» թեմայով վերապատրաստում Ոստիկանության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսական կազմի համար
2024 թվականի հունիսի 25-ին և 26-ին Հանձնաժողովի կողմից իրականացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար «Վերապատրաստողների վերապատրաստում» (ToT) ձևաչափով երկօրյա դասընթաց՝ հանրային ծառայության բարեվարքության համակարգի վերաբերյալ: Դասընթացի մեկնարկին բացման խոսքով հանդես են եկել Ոստիկանության կրթահամալիրի պետ, ի. գ. թ., դոցենտ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը և Հանձնաժողովի...
-
26.06.2024
ՄԿՈՒ հաստատությունների դասավանդողների շրջանում «Կոռուպցիայի կանխարգելումը կրթության միջոցով» թեմայով վերապատրաստում/աշխատաժողով
Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված 3-րդ ռազմավարական նպատակի 3.5 գործողության շրջանակներում՝ որպես գործողության համակատարող, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) մշակել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման շրջանակում «Հակակոռուպցիոն կրթությունը ՄԿՈւ ոլորտում» մոդուլի մեթոդական ձեռնարկի նախագիծը: Հունիսի 25-ին, ՀՀ մարզերի և ք. Երևանի ՄԿՈՒ...
-
25.06.2024
Մշակվել է նվերների թույլատրելիության վերաբերյալ խորհրդատվական կարծիքի տրամադրման մեթոդական ուղեցույցը
Հանձնաժողովի կողմից մշակվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից ստացված նվերների թույլատրելիության վերաբերյալ խորհրդատվության տրամադրման մեթոդական ուղեցույցը : Ուղեցույցը մեթոդական փաստաթուղթ է, որը նպատակ ունի պարզեցնելու նվերների թույլատրելիության վերաբերյալ խորհրդատվության ստացման և տրամադրման գործընթացը՝ ապահովելով նվերների ընդունման կարգավորումների պատշաճ կիրարկումը : Ուղեցույցը կարող է կիրառվել...
-
24.06.2024
Մարիամ Գալստյանը մասնակցել է 21-րդ միջազգային հակակոռուպցիոն կոնֆերանսին
2024թ.-ի հունիսի 18-ից 21-ը Լիտվայում կայացել է «Դիմակայել համաշխարհային մարտահրավերներին. Նպաստել բարեվարքության ամրապնդմանը» խորագրով 21-րդ միջազգային հակակոռուպցիոն համաժողովը(IACC/ՄՀԿԿ): Հայաստանի պատվիրակության կազմում Համաժողովին մասնակցել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը: Քառօրյա համաժողովի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են կոռուպցիայի կանխարգելման ոլորտում թվային...
-
18.06.2024
Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջի ուսանողների այցը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Կոռուպցիայի կանխարգելմանը միտված կրթական ծրագրերի շրջանակներում հունիսի 17-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հյուրընկալվել էին Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջի ուսանողները՝ զարգացնելու կոռուպցիայի նվազեցման ուղղությամբ իրենց կարողությունները, ինչպես նաև ծանոթանալու Հանձնաժողովի գործառույթներին՝ որպես կանխարգելման մանդատ ունեցող մարմին: Հանդիպման ընթացքում բանախոսների կողմից ներկայացվել է Հանձնաժողովի կառուցվածքի և լիազորությունների շրջանակը, ծավալվել է ակտիվ...
-
11.06.2024
Հայտարարություն Հանձնաժողովի էլեկտրոնային ուսուցման հարթակի ստեղծման վերաբերյալ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի աջակցությամբ սկսել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար կրթական առցանց հարթակի կառուցումը: Կրթական հարթակը կծառայի որպես Հանձնաժողովի կրթական գործառույթի ապահովման գործիք՝ տրամադրելով բարեվարքության և կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ կրթական մոդուլների, թվային գրադարանի, կրթական ինտերակտիվ լուծումների հասանելիություն:
-
07.06.2024
Բաց կառավարման Արևելյան գործընկերության համայնքային երկխոսություն
2024 թվականի հունիսի 6-ին կայացել է «Բաց կառավարման Արևելյան գործընկերության համայնքային երկխոսության» միջոցառումը, որի նպատակն էր քննարկել բաց և լավ կառավարման հիմնաքար հանդիսացող հակակոռուպցիոն, հանրային ֆինանսների կառավարման, մասնակցության և նորարարության իրացման արդյունավետ մեխանիզմները և մարտահրավերները։ Միջոցառմանը մասնակցել է նաև Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը՝ ներկայացնելով Հանձնաժողովին վերապահված լիազորությունները, դրանց իրականացման ընթացքում Հանձնաժողովի և քաղաք...
-
06.06.2024
«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պատվիրակության հետ հանդիպում
Օրերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հյուրընկալվել են Բաց կառավարման գործընկերության Արևելյան գործընկերության երկրների (ԲԿԳ ԱլԳ) տարածաշրջանային համակարգող Պիտեր Վարգան, ինչպես նաև ծրագրի ներկայացուցիչ Պատրիսիա Պանչուկը: Հանձնաժողովի անդամների հետ քննարկվել է համագործակցության շրջանակը և ԲԿԳ հանձնառությունները, որոնք իրականացվել են Հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի անդամները ներկայացրել են Հանձնաժողովի գործունեության նոր արդյունքները, մասնավորապես՝ հայտարարագրման...