ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պատվիրակության հետ հանդիպում

06.06.2024


Օրերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հյուրընկալվել են Բաց կառավարման գործընկերության Արևելյան գործընկերության երկրների (ԲԿԳ ԱլԳ) տարածաշրջանային համակարգող Պիտեր Վարգան, ինչպես նաև ծրագրի ներկայացուցիչ Պատրիսիա Պանչուկը:

Հանձնաժողովի անդամների հետ քննարկվել է համագործակցության շրջանակը և ԲԿԳ հանձնառությունները, որոնք իրականացվել են Հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի անդամները ներկայացրել են Հանձնաժողովի գործունեության նոր արդյունքները, մասնավորապես՝ հայտարարագրման էլեկտրոնային համակարգի նոր լուծումները, բարեվարքության ուսումնասիրության ինստիտուտի ներքո Հանձնաժողովին վերապահված նոր գործառույթները, կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության գործառույթի կիրարկման ընթացքը, հանրային ծառայության համակարգում բարեվարքության խթանմանն ուղղված քայլերը: Երկուստեք հատուկ կարևորվել է կանխարգելման մանդատի թվայնացման տեսլականը: Հանդիպման ընթացքում Պիտեր Վարգան պատրաստակամություն է հայտնել համագործակցությունը տարբեր ուղղություններով ամրապնդելու ուղղությամբ, միաժամանակ առաջարկել է Հանձնաժողովի՝ արդեն գրանցած արդյունքները միջազգային հարթակներում առաջադրել որպես «լավագույն փորձ» անվանակարգին հավակնող օրինակներ:

Հանձնաժողովի անդամները շնորհակալություն են հայտնել համագործակցության համար, ինչպես նաև վերահաստատել հետագա համագործակցության պատրաստակամությունը: