Նորություններ
-
17.11.2021 Պարզաբանում
Ի պատասխան որոշ զանգվածային լրատվամիջոցներում վերջերս տեղ գտած հրապարակումների
-
28.10.2021 Պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարագիրը չներկայացնելը կարող է հանգեցնել ընդհուպ քրեական պատասխանատվության
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարույթների և իրավական ապահովման բաժնի պետ Գյուլնարա Սարգսյանը հարցուպատասխանի ձևաչափով ներկայացնում է պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրի ներկայացման վերաբերյալ մանրամասներ:
-
22.10.2021 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատանքի անցնելու հնարավորությունները
Մասնակիցներին ներկայացվել է Հանձնաժողովի հիմնական գործառույթները, կառուցվածքը և առաջիկա անելիքներն ու թափուր աշխատատեղերը:
-
21.10.2021 Ինչպես հայտարարագրում կատարել փոփոխություն
Երբ հայտարարատու պաշտոնատար անձը կամ նրա ընտանիքի անդամը հայտարարագրում հայտնաբերում է անհամապատասխանություն (տվյալներ, որոնք լիարժեք չեն կամ սխալ են լրացվել), կարող է ցանկացած ժամանակ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ info@cpcarmenia.am էլեկտրոնային հասցեին դիմում գրել:
-
18.10.2021 Ի գիտություն բարեվարքության հարցաթերթիկ լրացնողների
Հարցաթերթիկի լրացման ընթացքում խորհրդատվական և տեխնիկական օժանդակություն ստանալու համար Թեկնածուները կարող են դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների վարչություն (հեռախոս՝ (012) 77 77 28):
-
13.10.2021 Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ պալատի նախագահը հյուրընկալվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում
Հարիբ Սաիդ ալ-Ամիմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա կապերն ակտիվացնելու համար ձևավորել համագործակցության օրակարգ և առաջ մղել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացումը:
-
12.10.2021 Հակակոռուպցիոն գործակցությունն ընդյալնելու և կոռուպցիայի կանխարգելման փորձին ծանոթանալու նպատակով ԿԿՀ պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվել է Կիևում
Մեծապես կարևորելով քաղաքացիական հասարակության դերակատարումը կոռուպցիայի կանխարգելման գործում՝ հայաստանյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Ուկրաինայի քաղհասարակության ներկայացուցիչների հետ:
-
07.10.2021 Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի լրացման և ԿԿՀ կողմից դրա ուսումնասիրության գործընթացը
2020 թվականի մայիսից Հանձնաժողովն իրականացրել է ավելի քան 95 անձի բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն։
-
06.10.2021 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը մասնակցել է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) կազմակերպած քննարկմանը
ԿԿՀ նախագահն իր խոսքում հատկապես կարևորել է հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքում հասարակության շրջանում հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը, որը հնարավորություն կտա հասարակության յուրաքանչյուր անդամին հավատալ իր ուժերին, հավատալ արժանապատիվ կյանք ունենալու գաղափարին և լինել կոռուպցիայից զերծ:
-
06.10.2021 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թափուր աշխատատեղերը համալրելու նպատակով կմասնակցի ՀՊՏՀ-ի կողմից կազմակերպվող աշխատանքի տոնավաճառին
Քաղաքացիական ծառայության և հայեցողական թափուր պաշտոնները որակյալ մասնագետներով համալրելու նպատակով Հանձնաժողովը պարբերաբար իրականացնում է թափուր հաստիքների մասին հանրայնացման աշխատանքներ:
-
04.10.2021 ԿԿՀ աշխատակիցները մասնակցել են «Anti-Corruption Measures at Office Level» խորագրով առցանց վերապատրաստմանը
Մասնակցիները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց երկրներում հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքն ու կուտակած փորձը:
-
28.09.2021 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում
Ուսանողների տարաբնույթ՝ Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների, Հանձնաժողովում աշխատանքի անցնելու հնարավորությունների, հետագա համագործակցությունն ամրապնդելուն վերաբերող հարցերին պատասխանեց ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը: