ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Պարզաբանում

17.11.2021


 Զանգվածային լրատվամիջոցներում վերջերս տեղ են գտել հրապարակումներ, որոնցում ներկայացվել են խնդրահարույց մեկնաբանություններ ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/0098/05/20 վարչական գործով կայացած՝ օրինական ուժի մեջ մտած վճռի կապակցությամբ։

 Ի պատասխան նշված հրապարակումների` հայտնում ենք, որ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ազատական հասարակական կազմակերպության՝ ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ վարչական դատարան ներկայացված հայցը եղել է վիճարկման հայց: Դատարանի կողմից կայացված վճռով անվավեր է ճանաչվել Հանձնաժողովի՝ 2019 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 01/2019 որոշումը (հղումը՝ http://cpcarmenia.am/files/legislation/551.pdf), որով,  սակայն, Հանձնաժողովին չի պարտավորեցվել կատարել որևէ գործողություն կամ ընդունել մեկ այլ որոշում: