Նորություններ
-
08.12.2017
ՀՀ պատվիրակության աշխատանքային այցն Ինդոնեզիայի կոռուպցիայի հաղթահարման հանձնաժողով
2017 թվականի դեկտեմբերի 6-ից 8-ը Ջակարտայում տեղի ունեցավ Ինդոնեզիայի՝ կոռուպցիայի հաղթահարման հանձնաժողովի (KPK) կազմակերպած` իրենց պաշտոնատար անձանց բարեվարքության մասին զեկույցի քննարկումը: Ինդոնեզիայի կոռուպցիայի հաղթահարման հանձնաժողովը ողջունելով հայկական պատվիրակության այցը՝ ներկայացրեց բարեվարքության զեկույցը: Իրավական տեսանկյունից քննարկվեցին Բարեվարքության զեկույցի վերլուծությունների վրա հիմնված հետաքննության, մեղադրական եզրակացությունների եւ քրեական...
-
07.12.2017
Միջազգային համագործակցության ամրապնդում՝ բարեվարքության խախտումների դեմ պայքարելու համար
2017 թվականի նոյեմբերի 5-ին «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում»-ը (ICIJ) համագործակից 96 հետաքննող ԶԼՄ-ների հետ համատեղ հրապարակեց «Դրախտային փաստաթղթեր» (The Paradise Papers) անունը ստացած հետաքննությունը՝ մոտավորապես 13.5 միլլիոն փաստաթղթերի բացահայտումներ, որոնք ներկայացնում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց և խոշոր կազմակերպությունների կողմից կիրառված հնարքները շուրջ 400 բիլիոն դոլարի հասնող հարկերից խուսափելու համար: Ի տարբերություն...
-
30.11.2017
Աշխատաժողով «Հանրային ոլորտում շահերի բախման կառավարման միջազգային համակարգերը» թեմայով
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձանժողովի գրասենյակում տեղի ունեցավ «Հանրային ոլորտում շահերի բախման կառավարման միջազգային համակարգերի վերաբերյալ» աշխատաժողովը, որի նպատակն էր Շահերի բախման կառավարման համակարգի բարեփոխման և կարգավորումների կիրարկման կարողությունների զարգացումը: Շահերի բախման տեսակների տարբերությունները, կանխարգելման և կառավարման տեսանկյունից առավել արդյունավետ գործիքների, նվերներին առնչվող կարգավորումների, շահերի բախման կառավարման համակարգերի...
-
29.11.2017
Աշխատաժողով «Կոռուպցիայի կանխարգելման միջազգային գործիքները» թեմայով
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գրասենյակում կայացավ «Կոռուպցիայի կանխարգելման միջազգային գործիքների վերաբերյալ» աշխատաժողովը:Աշխատաժողովի նպատակն էր մասնակիցներին՝ կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմի և Հայաստանի համար՝ դրա վերաբերելիության մասին առավել խորը գիտելիքների փոխանցումն ու փորձի փոխանակումը:Կոռուպցիայի կանգարգելման գործիքների միջազգային լավագույն փորձի եւ առանձին գործիքների կիրառման հնարավորությունների մասին խոսեց Կառավարման և ռիսկի...
-
28.11.2017
Հանձնաժողովն անդամակցել է Բարեվարքության ցանց միջազգային նախաձեռնությանը
Բարեվարքության ցանց միջազգային նախաձեռնության անդամ երկրների միաձայն հավանությամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը դարձել է կազմակերպության անդամ: Նախաձեռնությանն անդամակցում են նաև 4 մայրցամաքներից 13 երկրների հակակոռուպցիոն կազմակերպություններ: Երկրների ցանկը ներառում է Ֆրանսիան, Կորեան, Լատվիան, Խորվաթիան, Հունաստանը, Մեքսիկան, Մոլդովան, Պերուն, Ռումինիան, Սենեգալը, Վրաստանը, Կոտ դ'Իվուարը, Ուկրաինան: Բարեվարքության ցանցի նպատակն է զարգացնել և խթանել...
-
27.11.2017
«Հայտարարագրման համակարգի բարեփոխումների արդյունքում Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման մասով առաջընթաց է գրանցվել». Ս. Սահակյան
Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել «Կոռուպցիայի կանխարգելումը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը» խորագրով համաժողով, որի ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO)՝ Հայաստանի վերաբերյալ առաջարկությունների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները: «Հայտարարագրման համակարգի բարեփոխումների արդյունքում Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման մասով առաջընթաց է գրանցվել։ Արդարադատության նախարարության հետ համատեղ...
-
24.11.2017
Համաշխարհային Բանկի պատվիրակությունն այցելել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով
2017 թվականի նոյեմբերի 23-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հյուրընկալել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Միգարա Դե Սիլվան, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի պետական կառավարման ավագ մասնագետ Դավիթ Մելիքյանը, փորձագետ Օլգա Սիփկեն, ինչպես նաև Հայաստանի պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի ղեկավար Ահարոն Մկրտչյանը:Հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը գործընկերներին ներկայացրել է...
-
17.11.2017
Հանձնաժողովի անդամը մասնակցել Է Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի կոնֆերանսին
2017 թվականի նոյեմբերի 9-ից 10-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Լիլիթ Պետրոսյանը Պրահայում մասնակցել է Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) գնահատման չորրորդ փուլի՝ Եվրոպայի խորհրդի երկրների կոռուպցիայի դեմ պայքարի պարտավորությունների կատարման վերաբերյալ կոնֆերանսին, որն անցկացվել է Չեխիայի կառավարության հովանու ներքո: Կոնֆերանսը հանդիսացել է մասնագիտական քննարկումների պլատֆորմ գնահատման չորրորդ փուլի վերաբերյալ, որն...
-
15.11.2017
Հանձնաժողովի նախագահի տեղակալը մասնակցել Է ՄԱԿ-ի` Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի 7-րդ նստաշրջանին
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խուդավերդյանը 2017 թվականի նոյեմբերի 5-ից նոյեմբերի 11-ը Ավստրիայի Հանրապետությունում (Վիեննա)` ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է ՄԱԿ-ի` Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովի 7-րդ նստաշրջանին: Համաժողովի ընթացքում քննարկվել են հակակոռուպցիոն քաղաքականության, պետական կառավարման տարբեր ոլորտներում կոռուպցիայի կանխարգելման, հակակոռուպցիոն կառույցների ստեղծման, դրանց գործունեության և...
-
06.11.2017
«Կոռուպցիոն ռիսկի գնահատման համակարգի ներդնումն ու զարգացումը որպես կոռուպցիայի կանխարգելման միջոց» թեմայով սեմինար-դասընթաց
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան աջակցությամբ՝ բրիտանական Կառավարման և ռիսկի միջազգային ինստիտուտի և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հետ համատեղ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարում ինստիտուցիոնալ և քաղաքացիական հասարակության կարողությունների ամրապնդման գործում» ծրագրի շրջանակում 2017 թվականի նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ «Կոռուպցիոն ռիսկի գնահատման...
-
30.10.2017
Հանձնաժողովը հրապարակում է 2016թ. պաշտոնի ստանձնման և տարեկան, 2017թ. պաշտոնի ստանձնման և դադարեցման հայտարարագրեր չներկայացրած հայտարարատու պաշտոնատար անձանց ցուցակ
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 43-ի համաձայն 2017 թվականի հուլիսի 1-ից հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով օրենքով սահմանված ժամկետում չներկայացվելու կամ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացվելու կամ հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ...
-
28.09.2017
Բրիտանական Կառավարման և ռիսկի միջազգային ինստիտուտը Հանձնաժողովի հետ ծրագիր է իրականացնում
Բրիտանական Կառավարման և ռիսկի միջազգային ինստիտուտը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հետ համատեղ իրականացնում է ծրագիր՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան աջակցությամբ: Այն միտված է հակակոռուպցիոն ոլորտի` սույն թվականի հունիսի 9-ին ընդունված իրավական ակտերից բխող միջոցառումների արդյունավետ իրականացմանը, այդ թվում՝ Հանձնաժողովի կարողությունների զարգացմանը և քաղաքացիական հասարակության հետ Հանձնաժողովի համագործակցության...