ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ՀՀ պատվիրակության աշխատանքային այցն Ինդոնեզիայի կոռուպցիայի հաղթահարման հանձնաժողով

08.12.2017


     2017 թվականի դեկտեմբերի 6-ից 8-ը Ջակարտայում տեղի ունեցավ Ինդոնեզիայի՝ կոռուպցիայի հաղթահարման հանձնաժողովի (KPK) կազմակերպած` իրենց պաշտոնատար անձանց բարեվարքության մասին զեկույցի քննարկումը: Ինդոնեզիայի կոռուպցիայի հաղթահարման հանձնաժողովը ողջունելով հայկական պատվիրակության այցը՝ ներկայացրեց բարեվարքության զեկույցը: Իրավական տեսանկյունից քննարկվեցին Բարեվարքության զեկույցի վերլուծությունների վրա հիմնված հետաքննության, մեղադրական եզրակացությունների եւ քրեական հետապնդման դեպքերը։ ՀՀ պատվիրակությունից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը ներկայացրեց հանձնաժողովի գործառույթների, հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող աշխատանքների մասին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջազգային հակակոռուպցիոն շարժման, ազգային մակարդակներում հակակոռուպցիոն մեխանիզմների հզորացման և քաղաքացիական հասարակության կարևորության, ինչպես նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ու հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր: Պատվիրակության կազմում են՝ ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Լիլիթ Պետրոսյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության Աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը, Պետական հատվածի արդիականացման ծրագիր նախագծերի կառավարիչ Ահարոն Մկրտչյանը, ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի» գործադիր տնօրեն Էդգար Ավետյանը։