ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Կոռուպցիոն ռիսկի գնահատման համակարգի ներդնումն ու զարգացումը որպես կոռուպցիայի կանխարգելման միջոց» թեմայով սեմինար-դասընթաց

06.11.2017


   Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան աջակցությամբ՝ բրիտանական Կառավարման և ռիսկի միջազգային ինստիտուտի և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հետ համատեղ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարում ինստիտուցիոնալ և քաղաքացիական հասարակության կարողությունների ամրապնդման գործում» ծրագրի շրջանակում 2017 թվականի նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ «Կոռուպցիոն ռիսկի գնահատման համակարգի ներդնումը և զարգացումը որպես կոռուպցիայի կանխարգելման միջոց» թեմայով սեմինար-դասընթաց: Միջոցառման նպատակը ռիսկերի գնահատման համակարգերի՝ որպես կոռուպցիայի կանխարգելման գործիքի վերաբերյալ Հանձնաժողովի աշխատակիցների կարողությունների զարգացումն է: Սեմինարի ընթացքում զեկուցումներով հանդես եկավ ծրագրի միջազգային փորձագետ և դասընթացի բանախոս Աիդա Սաննեհը: Նա անդրադարձավ կոռուպցիոն ռիսկերի գնահատման ազգային համակարգերին (Սլովենիայի, Մակեդոնիայի, Լիտվայի և Մեծ Բրիտանիայի), դրանց իրավական կարգավորումներին և արդյունավետության ապահովման քայլերին, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանությանը, գործիքակազմին: