ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բրիտանական Կառավարման և ռիսկի միջազգային ինստիտուտը Հանձնաժողովի հետ ծրագիր է իրականացնում

28.09.2017

 Բրիտանական Կառավարման և ռիսկի միջազգային ինստիտուտը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հետ համատեղ իրականացնում է ծրագիր՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան աջակցությամբ: Այն միտված է հակակոռուպցիոն ոլորտի` սույն թվականի հունիսի 9-ին ընդունված իրավական ակտերից բխող միջոցառումների արդյունավետ իրականացմանը, այդ թվում՝ Հանձնաժողովի կարողությունների զարգացմանը և քաղաքացիական հասարակության հետ Հանձնաժողովի համագործակցության խթանմանը:
   Ծրագրի արդյունավետության ապահովման նպատակով Կառավարման և ռիսկի միջազգային ինստիտուտի թիմը 2017 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 27-ը այցելել է Հայաստան՝ գործընկեր կազմակերպությունների հետ քննարկումներ իրականացնելու և Հանձնաժողովի ընթացիկ կարիքները գնահատելու համար: Թիմի անդամները հանդիպումներ են ունեցել Հանձնաժողովի և ՀՀ արդարադատության նախարարության պատասխանատուների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, այդ թվում՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Փոքր ու միջին ձեռնարկությունների հիմնադրամի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության ներկայացուցիչների հետ: