Նորություններ
-
29.03.2018 ԳԵՈՐԳԻ ԿՈՒՏՈՅԱՆԻ՝ 2017 թվականի՝ առավել բաց ռեժիմով հրապարակված տարեկան հայտարարագիրը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, շահագրգիռ անձի համաձայնությամբ, առավել բաց ռեժիմով (մասնավորապես տե՛ս «նշումներ» բաժինը) հրապարակում է հայտարարատու պաշտոնատար անձի 2017 թվականի տարեկան հայտարարագիրը :
-
28.03.2018 Պաշտոնատար անձանց հայտարարագրերը կմիասնականացվեն
«Հանրային ծառայության մասին» 23.03.2018թ. ՀՀ օրենքի ընդունմամբ անհրաժեշտ իրավական նախադրյալներ են ստեղծվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա առաջիկայում ձևավորվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արդյունավետ գործունեության և այդ համատեքստում հայտարարագրերի վերլուծության գործիքակազմի պատշաճ կիրարկման համար: Օրենքի նախագծի մշակման գործընթացում ակտիվ դերակատարում է ունեցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որի ներկայացրած...
-
23.03.2018 Տարեկան հայտարարագրերի ներկայացման ժամկետի մասին ծանուցում
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2017 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի մարտի 30-ը:
-
21.03.2018 Կառավարման և ռիսկի միջազգային ինստիտուտի աջակցությամբ իրականացված ծրագրի արդյունքների քննարկում
Կառավարման և ռիսկի միջազգային ինստիտուտը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) հետ համատեղ, Գրանդ Հոթել Երևանում մարտի 21-ին կազմակերպել է...
-
15.03.2018 «Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում արդյունավետ հաղորդակցում» թեմայով վերապատրաստման դասընթաց
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, բրիտանական Կառավարման և ռիսկի միջազգային ինստիտուտի և Թոմսոն Ռոյթերս հիմնադրամի հետ համատեղ, սույն թվականի մարտի 19-20-ին...
-
15.03.2018 Հանձնաժողովը ներկայացրել է Հայաստանում կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված բարեփոխումները
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մասնակցում է սույն թվականի մարտի 12-ից 16-ը Հայաստանում գտնվող Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) մոնիթորինգի...
-
15.02.2018 «Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուն պետք է համապատասխանի Սահմանադրության պահանջներին» հայտարարության առնչությամբ
Հայտարարության մեջ տեղ գտած «ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱրմենՍարգսյանը, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, չի ներկայացրել2013 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր, իսկներկայացված մյուս տարեկան հայտարարագրերում բացակայում է եկամուտների հայտարարագրումը ինչպես իր, այնպես էլ կնոջ կողմից։ Մինչդեռ ակնհայտ է, որ նա ունեցել է եկամուտ, առնվազն, դիվանագիտական ներկայացուցչի աշխատավարձի տեսքով» ձևակերպումների առնչությամբ հայտնում ենք. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային...
-
09.02.2018 Աշխատանքային հանդիպում Արդարադատության ակադեմիայում
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը եւ հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը փետրվարի 9-ին հանդիպել են Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի եւ Ակադեմիայի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանի հետ: Հանդիպման ընթացքում նախանշվել են համագործակցության տարբեր ուղղություններ, քննարկվել են Հանձնաժողովի 2016-2018 թվականների ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրով նախատեսված՝ հանրային ծառայության ոլորտում...
-
19.01.2018 ՀՀ Նախագահի օգնական Ավետիս Բերբերյանի փոխկապակցված անձի հայտարարագրերի վերաբերյալ հրապարակման առնչությամբ պարզաբանում
Համաձայն «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցի «Նախագահի օգնականը Արզնիում գարեջրի գործարան և ռեստորան է կառուցելու» հրապարակման (http://hetq.am/arm/news/84963/)՝ ՀՀ Նախագահի օգնական Ավետիս Բերբերյանի փոխկապակցված անձ Եղիսաբեթ Շմավոնյանը 2015 և 2016 թվականների տարեկան հայտարարագրերում չի հայտարարագրել «Բիթեր Ռիվեր» ՍՊ ընկերությունում իր ունեցած բաժնեմասը: Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի՝ հայտարարատու պաշտոնատար...
-
22.12.2017 Աշխատանքային այց Միացյալ Թագավորություն
2017 թ. դեկտեմբերի 18-ից 22-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ներկայացուցիչներն աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում էին։
-
22.12.2017 Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Սերբիայի հակակոռուպցիոն գործակալության հետ
2017 թ. դեկտեմբերի 20-ից 22-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ներկայացուցիչները ճանաչողական այցով մեկնեցին Սերբիայի Հանրապետություն։ Այցի ընթացքում հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների վերահսկման, շահերի բախման խնդրի լուծման, կոռուպցիայի կանխարգելման եւ միջազգային համագործակցության ոլորտի մասնագետների հետ, ուսումնասիրեցին հակակոռուպցիոն գործակալության փորձը։ Երկկողմանի կարևորելով...
-
09.12.2017 Բարեվարքության ցանցը ողջունում է իր նոր անդամին
2017 թվականի դեկտեմբերի 9-ը՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը (2013 թվականի Մերիդայում Միացյալ ազգերի կազմակերպության կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի ընդունման օրը) հնարավորություն է ընձեռում բարձրացնելու հանրության իրազեկվածությունը կոռուպցիայի հետևանքների վերաբերյալ: Մինչ «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում»-ը (ICIJ) համագործակից 96 հետաքննող ԶԼՄ-ների հետ համատեղ հրապարակեց «Դրախտային փաստաթղթեր» (The Paradise Papers) անունը ստացած...