ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում արդյունավետ հաղորդակցում» թեմայով վերապատրաստման դասընթաց

15.03.2018

    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, բրիտանական Կառավարման և ռիսկի միջազգային ինստիտուտի և «Թոմսոն Ռոյթերս» հիմնադրամի հետ համատեղ, սույն թվականի մարտի 19-20-ին կազմակերպում է «Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում արդյունավետ հաղորդակցում» թեմայով վերապատրաստման դասընթաց: Միջոցառումն իրականացվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ:
  Դասընթացը միտված է կոռուպցիայի վերաբերյալ ԶԼՄ-ների բարձրացրած խնդիրներին արձագանքելու, ինչպես նաև կոռուպցիային առնչվող հարցերի վերաբերյալ հրապարակային ուղերձներ մշակելու և հաղորդակցվելու հմտությունները զարգացնելուն: Դասընթացը, որը վարելու է Անատոլի Վերբինը` «Թոմսոն Ռոյթերս» հիմնադրամից, ներառելու է տեսական ու գործնական վարժանքների բաղադրիչներ: Միջոցառմանը հրավիրված են հանրային կապերի պատասխանատուներ կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավված պետական մարմիններից, այդ թվում՝ ՀՀ առողջապահության, արդարադատության, կրթության և գիտության նախարարություններից, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից, ոստիկանությունից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, գլխավոր դատախազությունից, քննչական կոմիտեից և հատուկ քննչական ծառայությունից: