ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Բարեվարքության ցանցը ողջունում է իր նոր անդամին

09.12.2017


2017 թվականի դեկտեմբերի 9-ը՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը (2013 թվականի Մերիդայում Միացյալ ազգերի կազմակերպության կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի ընդունման օրը) հնարավորություն է ընձեռում բարձրացնելու հանրության իրազեկվածությունը կոռուպցիայի հետևանքների վերաբերյալ: Մինչ «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում»-ը (ICIJ) համագործակից 96 հետաքննող ԶԼՄ-ների հետ համատեղ հրապարակեց «Դրախտային փաստաթղթեր» (The Paradise Papers) անունը ստացած հետաքննությունը 2017 թվականի նոյեմբերի 5-ին՝ Բրազիլիայում «Լավա ջատո» գործի հետաքննության կեսին, «Պանամայի փաստաթղթերի» բացահայտումից մեկուկես տարի անց՝ ողջ աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարը դեռևս մնում է լուրջ խնդիր: Վերոնշյալ բոլոր դեպերում ներգրավվել են բարձրաստիճան պետական պաշտոնյաներ: Ողջ աշխարհում հանրային պաշտոնյաների բարեվարքությունը հասարակության մեջ դարձել է առանցքային խնդիր: Հանրային հատվածի թափանցիկությունը, էթիկան և հանրային պաշտոնյաների հաշվետվողականությունը այօսր քաղաքացիների կողմից բարձր ակնկալիքների առարկա են դարձել: Այս համատեքտում, 2016 թվականի դեկտեմբեր 9-ից՝ իր կազմավորումից մեկ տարի անց, Բարեվարքության ցանցը վերահաստատում է կոռուպցիայի դեմ պայքարի և հանրային կյանքում բարեվարքության, էթիկայի և թափանցիկության խթանման իր հանձնառությունը: Այս օրը 13 հիմնադիր անդամներն ուրախ են ողջունել Ցանցի նոր՝ Հայաստանի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով անկախ մարմնին (http://www.ethics.am) և վերջիններս միասին վերահաստատում են իրենց պատրաստակամությունը կիսելու իրենց լավագույն փորձը և համագործակցելու՝ տեղական, ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում կոռուպցիայի մարտահրավերներին ավելի լավ դիմակայելու համար:
      Լրացուցիչ տեղեկատվություն Ցանցի վերաբերյալ:
Բարեվարքության ցանց միջազգային նախաձեռնությունը 13 անկախ ինստիտուտների կազմված միջազգային նախաձեռնություն է, որը նպատակ է հետապնդում կիսել հանրային ոլորտի էթիկայի, թափանցիկության և բարեվարքության առաքելությունը: Հիմնված լինելով լավագույն փորձի փոխանակման և տեխնիկական համագործակցության սկզբունքների վրա՝ Ցանցը հնարավորություն է ընձեռում իր անդամներին քննարկել առօրյա գործունեությանն առնչվող հարցերը և իր համագործակիցների մեջ գտնել վերջիններիս առաջ ծառացած մարտահրավերների լուծումները:

    • Վեբկայք: http://www.networkforintegrity.org
    • Թվիթեր: @work4integrity
    • Էլ. հասցե : mailto:secretariat@networkforintegrity.org