ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Սերբիայի հակակոռուպցիոն գործակալության հետ

22.12.2017


   2017 թ. դեկտեմբերի 20-ից 22-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ներկայացուցիչները ճանաչողական այցով մեկնեցին Սերբիայի Հանրապետություն։
  Այցի ընթացքում հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների վերահսկման, շահերի բախման խնդրի լուծման, կոռուպցիայի կանխարգելման եւ միջազգային համագործակցության ոլորտի մասնագետների հետ, ուսումնասիրեցին հակակոռուպցիոն գործակալության փորձը։
 Երկկողմանի կարևորելով կոռուպցիոն ռիսկերի նվազեցման անհրաժեշտությունը և կոռուպցիոն ռիսկերի մասին հանրային իրազեկման բարձրացումը, քաղաքացիական ինստիտուտների և միջազգային կառույցների ներգրավվածությունը հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործում՝ կողմերը քննարկեցին հակակոռուպցիոն բնագավառում հետագա համագործակցության ուղղությունները։
   Ճանաչողական այցի ավարտին հակակոռուպցիոն գործակալության ղեկավար Վեռկա Աթանասկովիչը եւ Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խուդավերդյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, ըստ որի՝ իրենց երկրների օրենսդրությանը համապատասխան, համագործակցելու են կոռուպցիայի դեմ պայքարում։