Նորություններ
-
04.07.2018 Հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 66 վարույթ
Հունիս ամսվա ընթացքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 66 վարույթ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 5-րդ մասով («հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը») նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով: Վարույթների արդյունքներով կայացվել են վարչական տույժ կիրառելու...
-
15.06.2018 Պարզաբանում հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների կողմից հայտարարագիր լրացնելու և ներկայացնելու հարցի վերաբերյալ
«Հանրային ծառայության մասին» ՀՀ 23.03.2018 թվականի ՀՕ-206-Ն օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները պաշտոնատար անձինք չեն: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենքով հայտարարագրման պարտականությունը պայմանավորվում է համապատասխան պաշտոն զբաղեցնելու հանգամանքով՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիր ներկայացնելու պարտականություն չունեն: Միաժամանակ,...
-
13.06.2018 Հրապարակվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ՝ գնումների հաղթող ճանաչված կազմակերպությունների ցանկը
Հրապարակվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության ( http://ethics.am/u_files/file/news/11.06.2018.pdf ) շրջանակում դուրս բերված` 2014-2017թթ. ժամանակահատվածում գնումների հաղթող ճանաչված այն առևտրային կազմակերպությունների ցանկը, որոնցում բարձրաստիճան պաշտոնատար անձինք և նրանց հետ փոխկապակցված անձինք ունեն (ունեցել են) մասնակցություն (չի ներառում այն կազմակերպություններին, որոնցից նշված անձինք աշխատանքի վարձատրություն և (կամ) դրան...
-
11.06.2018 ՀՀ կառավարություն են ներկայացվում բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման կանխարգելմանն ուղղված առաջարկություններ
Սույն թվականի հունիսի 6-ին ՀՀ ֆինանսների նախարարության, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի, «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից իրականացված բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման խնդիրների ուսումնասիրության մեջ արտացոլված առաջարկությունների քննարկման և ամփոփման արդյունքներով, Բարձրաստիճան պաշտոնատար...
-
05.06.2018 Շահերի բախումը՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ կապված ընկերությունների մասնակցությամբ գնումների գործընթացում
2017թ. հոկտեմբերից 2018թ. մարտ ժամանակահատվածում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրականացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման խնդիրների ուսումնասիրություն: 2181 հայտարարագրի և այլ աղբյուրների ուսումնասիրությամբ դուրս են բերվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ 841 առևտրային կազմակերպությունների տվյալներ: Պարզվել է, որ 2014-2017թթ. ժամանակահատվածում բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ...
-
31.05.2018 Հանձնաժողովը կայացրել է վարչական տույժ կիրառելու մասին 100 որոշում
Ապրիլի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 126 վարույթ: Իրականացված վարույթների արդյունքներով կայացվել են վարչական տույժ կիրառելու մասին 100 որոշում, գործի վարույթը կարճելու մասին՝ 26 որոշում: Վարույթների թիվն՝ ըստ հայտարարատու պաշտոնատար անձանց ներկայացվում է պատկերում:
-
24.05.2018 Հրապարակվում է 2017 թվականի տարեկան հայտարարագիր չներկայացրած պաշտոնատար անձանց ցանկը
Սույն թվականի ապրիլի 12-ին Հանձնաժողովի կայքէջում հրապարակվել են նախնական տվյալներ պաշտոնատար անձանց 2017 թվականի (տարեկան) հայտարարագրի ներկայացման վիճակի վերաբերյալ ( http://ethics.am/hy/news/item/2018/04/12/news96/ ): Հայտարարագրերի հրապարակայնացումից հետո տվյալների ամփոփման արդյունքներով դուրս են բերվել Հանձնաժողով չներկայացված 2017 թվականի (տարեկան) հայտարարագրերը: Այդ առնչությամբ, Հանձնաժողովի կողմից հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթներ՝ Վարչական...
-
18.05.2018 Հրապարակվում է 2017 թ. հուլիսի 1-ից 2018 թ. փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնը ստանձնելու հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացրած պաշտոնատար անձանց ցանկը
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագիրը այդ օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Այդ առնչությամբ, հրապարակվում է 2017 թվականի հուլիսի 1-ից 2018 թվականի փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնը ստանձնելու հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացրած...
-
15.05.2018 «Բարձրաստիճան պաշտոնատար անձ» օրենսդրական ձևակերպման վերացումը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա «Հանրային ծառայության մասին» ՀՀ նոր օրենքում «բարձրաստիճան պաշտոնատար անձ» ձևակերպումն արտացոլված չէ: Դրա օրենսդրական ամրագրումն արդարացված էր մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը, երբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավասությունը տարածվում էր միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա: Մինչդեռ ներկայումս Հանձնաժողով գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց...
-
14.05.2018 Ովքեր չեն կարող պաշտոն զբաղեցնել առևտրային կազմակերպությունում
ՀՀ նախագահը, պատգամավորը, Կառավարության անդամը, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն այլևս չեն կարող «Հանրային ծառայության մասին» ՀՀ նոր օրենքով որևէ պաշտոն զբաղեցնել առևտրային կազմակերպությունում: Հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց և հանրային ծառայողներին թույլատրվում է ընդգրկվել 50 և ավելի տոկոս ՀՀ մասնակցությամբ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի կազմում՝ հիշյալ օրենքի դրույթներին համապատասխան: Վկայակոչված օրենսդրական առաջարկությամբ հանդես է եկել...
-
20.04.2018 Հանձնաժողովի՝ 2017թ. և 2018թ. գործունեության արդյունքները
Հանձնաժողովն ամփոփում է 2017թ. և 2018թ. գործունեության արդյունքները հետևյալ հիմնական ուղղություններով. 1. Կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորում 2. Գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի զարգացում 3. Բարեվարքության համակարգի ենթակառուցվածքների ստեղծում 4. Վարութային գործընթացներ 5. Համագործակցություն 6. Հակակոռուպցիոն կրթություն
-
20.04.2018 Կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորում
Հանձնաժողովն ակտիվ մասնակցություն է ունեցել 2017թ. ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման գործընթացին: Հանձնաժողովը ներգրավվել է այդ նպատակով ձևավորված աշխատանքային խմբում, Կառավարությանը ներկայացրել օրենսդրական առաջարկություններ, ինչպես նաև, կարծիք՝ շրջանառվող ակտերի վերաբերյալ: Արդյունքում,...