ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Պարզաբանում հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականների կողմից հայտարարագիր լրացնելու և ներկայացնելու հարցի վերաբերյալ

15.06.2018

«Հանրային ծառայության մասին» ՀՀ 23.03.2018 թվականի ՀՕ-206-Ն օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները պաշտոնատար անձինք չեն: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենքով հայտարարագրման պարտականությունը պայմանավորվում է համապատասխան պաշտոն զբաղեցնելու հանգամանքով՝ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիր ներկայացնելու պարտականություն չունեն:
Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ 26.05.2011 թվականի ՀՕ-172-Ն օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրավասու է վարել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և սույն օրենքով նախատեսված այլ անձանց հայտարարագրերի ռեեստրը: