ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ովքեր չեն կարող պաշտոն զբաղեցնել առևտրային կազմակերպությունում

14.05.2018


ՀՀ նախագահը, պատգամավորը, Կառավարության անդամը, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձն այլևս չեն կարող «Հանրային ծառայության մասին» ՀՀ նոր օրենքով որևէ պաշտոն զբաղեցնել առևտրային կազմակերպությունում:
Հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց և հանրային ծառայողներին թույլատրվում է ընդգրկվել 50 և ավելի տոկոս ՀՀ մասնակցությամբ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի կազմում՝ հիշյալ օրենքի դրույթներին համապատասխան:
Վկայակոչված օրենսդրական առաջարկությամբ հանդես է եկել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը: